Ուրբաթ, 25 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Ձերբակալել, ՁՊՎ-ի ճանապարհին հանձնել են բանդիտներին, մեկ տարի է՝ իբր քննում են»․ Նարեկ Գալստյան

«Ձերբակալել, ՁՊՎ-ի ճանապարհին հանձնել են բանդիտներին, մեկ տարի է՝ իբր քննում են»․ Նարեկ Գալստյան
267
Այսօր, 11:42

Լրագրող, «24Նյուզ»-ի տնօրեն Նարեկ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիշու՞մ եք չէ, թե ինչպես են ՔՊ-ականներն ԱԺ ամբիոնից ճամարտակում, որ նախկինների օրոք մարդկանց ծեծում, սպանում էին, մենք հիմա այնքան ժողովրդավար ենք, որ բացի ասֆալտից նաև մարդկանց անվտանգությունն ենք ապահովում։ Ուզում եմ բոլորիդ հիշեցնել Սամվել Վարդանյանի դեպքը, որն ուղիղ մեկ տարի է, ինչ իբր քննվում է, ինչի մասին Թագուհի Թովմասյանը քիչ առաջ խորհրդարանում հարցրեց գլխավոր դատախազին։ Մարդուն իրավապահները ձերբակալել են, ՁՊՎ-ի ճանապարհին հանձնել բանդիտներին, սրանք տղային խոշտանգել են, նսեմացրել արժանապատվությունն ու կրկին հանձնել իրավապահներին։ Ավելի լկտի դեպք ես չեմ լսել, որովհետև իրավապահների կողմից ձերբակալված անձը գտնվում է պետության հսկողության ներքո, ուրեմն և ՔՊ-ական պետությունը հանձնել է իր պահպանության տակ գտնվող անձին բանդիտներին, որ նրան խոշտանգեն։
Մեկ տարի է անցել այս դեպքից, մեկ տարի է, ինչ ոչ մի նորություն չկա այս հարցում։ Ասֆալտասեր ու ժողովրդավար ՔՊ-ն ոչ ասֆալտ անել գիտի՝ վկա ամբողջ քաղաքում առկա փոսերն ու խրամատները, ոչ էլ իբր ժողովրդավար է, այլ բանդիտների հետ համագործակցող, սեփական հարցերը բանդիտների հետ լուծող խմբակ։
ՔՊ-ի պարագայում ինձ համար ամեն ինչ պարզ է դեռևս 2018 թ-ից։ Բայց այ Հայաստանում հավանական քաղաքական փոփոխություններից հետո պետք է ամենայն լրջությամբ քննել քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչների գործողությունները, որոնք դրամաշնորհներ են կպցնում իբր մարդկանց իրավունքների պաշտպանության համար, սակայն զբաղված են ՔՊ-ի համար փաստաբանությամբ։
Դե իսկ ինչ վերաբերվում է ԵՄ ու ԱՄՆ դեսպանություններին, որոնք ժամանակին ամեն պատեհ կամ անպատեհ առիթներով հայտարարություններով էին հանդես գալիս, ավելի լավ է լռել»։

Աղբյուրը`   Նարեկ Գալստյան