Շաբաթ, 26 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Ուղերձդ պետք է ներառի միայն ներողություններ»․ Ռուբեն Մխիթարյան

«Ուղերձդ պետք է ներառի միայն ներողություններ»․ Ռուբեն Մխիթարյան
158
Այսօր, 10:00

Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանի գրառումը․ «Եթե դու «քաղաքացու օր» ես նշում, ուղերձդ պետք է ներառի միայն ներողություններ:
Դու քաղաքացուց պետք է ներողություն խնդրես սեփական ստերի, կեղծիքների ու ապիկար կառավարման համար:
Դու քաղաքացուց պետք է ներողություն խնդրես պարտված պատերազմների, հազարավոր զոհերի, սգացող մայրերի և թշնամուն լոկ ստորագրությամբ հանձնված հայկական հողերի համար:
Դու քաղաքացուց պետք է ներողություն խնդրես հայ ժողովրդի փլուզված իղձերի ու երազանքների համար:
Դու քաղաքացուց պետք է ներողություն խնդրես, որ մի ամբողջ ազգի դարձրեցիր սովորական «տուգանքի մատերիալ» և ընդամենը «ժող ջան»:
Դու քաղաքացուց պետք է ներողություն խնդրես, որ խորովածը հռչակեցիր հեղափոխության սիմվոլ, իսկ Հայկական երկու պետությունների պետական սիմվոլները տվեցիր գետնովը:
Շնորհավոր տոնդ, քաղաքացի Փաշինյան: Բարևներ զույգ էֆենդիներիդ»։

Աղբյուրը`   Ռուբեն Մխիթարյան