Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ ոսկե մեդալակիր
![]() 294 Երեկ, 18:24 Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին՝ 6-րդ փուլում, որը կայացել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում: Նժույգ թափերի վարժության եզրափակչում Մանուկյանը հավաքել է 14.800 միավոր և արժանացել ոսկե մեդալին: 17-ամյա մարզիկը ճանաչվել է 2025 թվականի աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող, քանի որ հաղթել է 6 փուլերից 3-ում: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլում հաղթողի կոչմանն արժանացել է նաև մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ հավասարը չունենալով օղակների վարժությունում: Ավետիսյանը եզրափակչում 14.466 միավոր է հավաքել և դարձել ոսկե մեդալակիր: Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը 7-րդ տեղն է զբաղեցրել: Նշենք՝ Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը վաղը հանդես կգա աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի՝ հենացատկի վարժության եզրափակչում: |
«19-րդ դարի վերջով թվագրվող արծաթե զույգ ապարանջաններ». Համլետ Հովսեփյան (լուսանկար)
4103:06Ուկրաինան և ԱՄՆ-ն ընդերքի մասին համաձայնագրից բացառել են ֆինանսական օգնության վերադարձը
138Երեկ, 23:55««Խոսնակ» լրատվականի հրապարակումների կապակցությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել». Արամայիս Աղաբեկյան
175Երեկ, 22:48«Նիկոլին իշխանության բերողների և սպասարկողների լյուստրացիան». Պետրոս Մակեյան
221Երեկ, 20:42Համլետ Մանուկյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ ոսկե մեդալակիր
291Երեկ, 18:24Գրենլանդիայի վարչապետը հայտարարել է, որ կղզին պատրաստ է ԱՄՆ-ի հետ համագործակցության
324Երեկ, 18:21«Բանկային համակարգի թերացումները լրջագույն սպառնալիք են»․ Մհեր Կարագյոզյան
189Երեկ, 17:12«Սոնա Մնացականյանի հիշատակի միջոցառումը մտահոգել է օկուպացիոն վարչակարգին»․ Կարեն Վրթանեսյան
192Երեկ, 16:48