«Ընտանիքի միակ երեխան էր, ճարպիկ, խելացի». մանրամասներ՝ ողբերգական դեպքից

Ինչպես հայտնել էինք, ապրիլի 27-ին, ժամը 17։47-ին ՆԳՆ ահազանգ էր ստացվել, որ Օշական գյուղում՝ Քասախ գետի կամրջի հարևանությամբ, 4 տարեկան երեխան ընկել է գետը:
Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվել էին Օշականից Ոսկեվազ ընկած հատվածում՝ Քասախ գետի երկայնքով (8-10 կմ)։
Օշական գյուղի կամրջի մոտակայքում՝ գետում, ոստիկանության ծառայողներն ու քաղաքացիները հայտնաբերել էին երեխային, դուրս բերել գետից և մոտեցրել Շտապօգնության ավտոմեքենային։ Բժշկական կենտրոն հոսպիտալացման ճանապարհին արձանագրվել էր երեխայի մահը։
«Արցախից եկած ընտանիք են, ոսկի մարդիկ են: Թոռիս ընկերն էր Նոյը... էնքան լացեցինք, որ իմացանք: Գնացել էին ընտանիքով բնության գրկում զբոսնելու: Մայրն ասում է՝ կողքիս չէր երեխան, մտածեցի՝ հոր կողքին է, հետո տեսա՝ հոր կողքին էլ չէ: Ման եկանք, էլ վերջ, ընկել էր գետը... Էնքան ճարպիկ, խելացի երեխա էր, այդ օրն առավոտյան տեսել էի, ջերմ զրուցել»,- ասում է Կոշի բնակչուհի Ռոզա Բադալյանը:

Իտալացի սպորտային լրագրողին դաժանաբար սպանել են
162Երեկ, 23:38
Չինաստանում երեխան խեղդվել է լողավազանի ջրահեռացման խողովակի ջրապտույտի մեջ
159Երեկ, 23:34
Jeland-ը կներկայացնի J6 քրոսովերի նոր տարբերակը
242Երեկ, 20:57
Աֆղանստանի արևելքում հեղեղումների հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել (տեսանյութ)
425Երեկ, 15:39
«Էփշտեյնի ենթադրյալ հանցակից Սիադին մահացած են գտել»․ #BFMTV
691Երեկ, 13:20
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Կրասնոդարում և Ստավրոպոլի երկրամասում գտնվող Wildberries-ի պահեստներին (տեսանյութ)
379Երեկ, 10:23
Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
29121.07.2026, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
29821.07.2026, 21:42