Երեքշաբթի, 29 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Չգիտեմ՝ գործից ազատելու մասին հրամանն օրինական է, թե ոչ, բայց 100% արդար է»․ Ռուբեն Մելիքյան

«Չգիտեմ՝ գործից ազատելու մասին հրամանն օրինական է, թե ոչ, բայց 100% արդար է»․ Ռուբեն Մելիքյան
188
Այսօր, 15:12

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայկ Սանոյան անունով մեկը կա։ 2022-2024 թվականներին արդարադատության նախարարությունում էն վարչության պետն էր, որը դատավորներին գործից հանելու միջնորդություններ էր մշակում կարենանդրեասյանական ԲԴԽ ուղարկելու համար։ Շատերին՝ ակնհայտ քաղաքական պատճառներով։ Նույնիսկ ՄԻԵԴ որոշում կա, որը արձանագրում է դատավորի ազատման ոչ իրավաչափ լինելը։
Ու այդ քաղաքական գործընթացին «իրավական փաթեթավորում» էր տալիս նշված Սանոյանը՝ որպես վարչության պետ։ Այլ կերպ ասած՝ հլու-հնազանդ ծառայում էր ռեժիմին։ Ու դրա համար «պարգևատրվում է» նույն նախարարության ինչ-որ կրթական կառույցի ղեկավարի պաշտոնով։ Թե նշված անձը ինչ կապ ունի կրթության հետ՝ չգիտեմ։
Ու ի՞նչ է տեղի ունենում այսօր։ Այսօր նոր նախարար Սրբուհի Գալյանը սրան բռնում-գործից ազատում է։ Սա էլ՝ մե շուխուր, մե լաց ու կոծ։ Թե բա՝ ապօրինի են ինձ ազատել գործից։ Թե բա՝ պայքարելու եմ մինչև վերջ:
Ես իրականում չգիտեմ, թե սրան գործից ազատելու մասին Սրբուհու հրամանը օրինական է, թե՝ ոչ, բայց որ 100% արդար է, դա գիտեմ հաստատ։
Ու մի բան էլ հավելեմ։ Մեծ հույս ունեմ, որ որևէ ընդդիմադիր լրատվամիջոց էս տղայի «պայքարը» չի ներկայացնի դրական լույսի տակ։ Ո՛չ, նա հաստատ հայկական Չե Գեվարան չի։
ՀԳ. Չկա ավելի արդար բան, քան երբ փոսն ընկնում է փոս փորողը։ Հուսով եմ՝ շատերը դաս կքաղեն։ Ա՛յ իրական կրթությունը սա՛ է։
ՀԳ-2. Արտուշ Գաբրիելյանի թեման էլ որ գումարենք՝ ապրիլի 29-ը կարող ենք հռչակել «փոս փորողների հանդեպ տիեզերական արդարության օր»»։

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան