«Թքած ունեն Մոսկովյան 33ա շենքի բնակիչների բողոքների վրա»․ Հմայակ Հովհաննիսյան

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մոսկովյան 33ա շենքն օրը ցերեկով էսկավատորով քանդում են Ավինյանի կողմից տրված շինթույտվության ուժով։ Ավինյանի ցինիզմը սահման չունի՝ շինթույլտվությունը տրամադրվել է «շենքը բարեկարգելու» պատճառաբանությամբ։ Քաղաքապետարանում թքած ունեն բազմաբնակարան շենքի բնակիչների բողոքների վրա»։
Հիշեցնենք, որ քաղաքագետը ամիսներ շարունակ ահազանգում է թամանյանական շենքի խնդրի վերաբերյալ։ Նախկինում նա գրել էր․ «Մոսկովյան 33ա թամանյանական շենքի առաջին հարկում, որի նկատմամբ ես ունեմ կադաստրով գրանցված և իմ սեփականության վկայականում ամրագրված սեփականության իրավունք, իրականացվում են Երևանի քաղաքապետի կողմից արտոնված անօրինական, հանցագործ «շինարարական» գործողություններ։
Օգտվելով այն բանից, որ մայրաքաղաքը հանձնված է անտերության և չարաշահելով ապրիլին Տիգրան Ավինյանից ստացված շինթույլտվությունը, 2012 թվականից Մոսկովյան 33 ա շենքի համասեփականատեր Սենիկ Ջուլհակյանը էսկավատորով ֆասադի կողմից քանդում է Գ.Թամանյանի նախագծով կառուցված և պատմական արժեք ներկայացնող շենքը»։

Մարտուն Գրիգորյանի կալանքը երկարաձգվեց երեք ամսով
1817:54
«Նիկոլին ապագայի համար պետք չեն կիրթ ու սեփական դատողությունն ունեցող քաղաքացիներ». Արմեն Հովասափյան
3817:42
Գառնահովիտի դպրոցի 49-ամյա տնօրենն ինքնասպան է եղել
6816:31
«Ինչի՞ եք հանդիպում դեսպանների հետ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
7116:00
«Դուք չեք կարող լինել ԿԸՀ նախագահ. վառ արտահայտում եք հավասարակշռության մեխանիզմների բացակայությունը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6215:36
Ռուբեն Մխիթարյանն ընտրվել է ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
7314:42
«Երկրաշարժ՝ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք»․ ՆԳՆ ՓԾ
7313:24
«Միրգ-պտուղ-բանջարեղենի վրա դիխլաֆոս են փչում»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
9311:24