Իշխանական պատգամավորների ճամփորդությունները. ընդդիմությանը շրջանցում են. «Ժողովուրդ»
![]() 273 Հինգշաբթի, 01 մայիսի, 2025 թ., 09:12 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովը «Քաղպայմանագիր» կուսակցության կցորդը դարձրած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու նրան փոխարինող ՔՊ-ական մյուս տեղակալները շարունակում են իշխանական պատգամավորների գործուղումների խրախճանքն ապահովել: Ապրիլի 27-28-ը Արսեն Թորոսյանը, որպես առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, մասնակցել է վարչապետի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցին (Էստոնիա)։ Իսկ ապրիլի 28-ից մայիսի 1-ը Վալենսիայում անցկացվող «Եվրոպական ժողովրդական կուսակցություն 2025» համագումարին կմասնակցեն Սարգիս Խանդանյանը և Մարիա Կարապետյանը։ Չնայած նման այցերի նպատակը երկրի շահերի ներկայացումն ու միջազգային կապերի խորացումն են՝ հանրության և փորձագիտական շրջանակների կողմից շարունակաբար հնչում են հարցադրումներ՝ արդյոք այս գործուղումները իսկապե՞ս ունեն շոշափելի արդյունք, և որքանո՞վ են արդարացված բյուջետային ծախսերը դրանց կազմակերպման համար․ հատկապես այն փաստը, որ այս այցերին չեն ընդգրկվում ընդդիմադիր ներկայացուցիչներ, նաև կասկածի տեղիք է տալիս՝ արդյոք չի խաթարվում Հայաստանի խորհրդարանական դիվանագիտության հավասարակշռությունը»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
