«Զելենսկին ստացե՞լ է այն անվտանգության երաշխիքները, որոնք պահանջում էր»․ Հակոբ Բադալյան
![]() 207 Հինգշաբթի, 01 մայիսի, 2025 թ., 10:42 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «ԱՄՆ և Ուկրաինան Վաշինգտոնում ստորագրել են հազվագյուտ մետաղների վերաբերյալ համաձայնագիրը, որով ստեղծվում է տնտեսական ներդրումային հիմնադրամ՝ Ուկրաինայի վերականգնման համար, որն էլ հնարավորություն է տալիս ԱՄՆ-ին հասանելիություն ունենալ հանածոներին: Ըստ էության, Ուկրաինայի վերականգննումն իհարկե Կիևի ներքին սպառման համար է, քանի որ Վաշինգտոնին իհարկե հետաքրքրելու է գերազանցապես իր հասանելիությունը հանածոներին: Զելենսկին ստացե՞լ է այն անվտանգության երաշխիքները, որոնք պահանջում էր հանածոների համաձայնագրի դիմաց: Համենայն դեպս դրա մասին չկա որեւէ խոսք: Փոխարենը Թրամպը խոսում է այն մասին, որ հանածոների գոտիներում ԱՄՆ տնօրինությունը թույլ չի տա որեւէ մեկին սպառնալ այդ գոտիներին: Այլ կերպ ասած, Թրամպը ներկայացրել է հետևյալ բանաձևը՝ մենք կպաշտպանենք այն, ինչ մերն է, այն տնտեսական օգուտը, որ ունենք մենք: Ըստ էության ստացվում է, որ այդ համաձայյնագրով Թրամպը պարզապես երկարաժամկետ առարկայացնում է ուկրաինական պատերազմի էֆեկտը ԱՄՆ համար: Եթե մինչ այդ դրա հիմնական էֆեկտը ռազմաարդյունաբերական էր, ապա այժմ ըստ էության այն դառնում է հանքարդյունաբերական եւ դրանից բխող տնտեսական էֆեկտ: Միարժեք դժվար է ասել, թե համաձայնագիրն արդյո՞ք մոտեցնում է պատերազմի դադարը: Ակնառու է, որ Թրամպը համաձայնագրի հավանությունը ստացավ սպառնալքով դուրս գալ ուկրաինական գործընթացից: Կիևի համար դա կլիներ իսկապես մահացու: Սպառնալիքը աշխատեց, բայց ինչ տրամաբանությամբ եւ քաղաքական ինչ էֆեկտիվությամբ, սա դեռ իհարկե հարց է: Մյուս կողմից, եթե պատերազմը չդադարի, ապա բնականաբար գործնական առումով չի լինի հասանելիություն մետաղներին, որին ձգտում է ԱՄՆ: Հնարավոր է, որ Թրամպը այս փուլում պարզապես ամրագրեց իրավունքը, որպես նվազագույն արդյունք: Ավելին, դա կարող է ներկայացվել ամերիկյան հանրությանը, այն պարագայում, երբ պատերազմը դադարեցնելու խոստումը կարծես թե բախվում է դժվարությունների: Այդ դեպքում ուկրաինական ուղղությամբ ինչ որ արդյունք ներկայացնելը Թրամպի համար շատ կարևոր է և հանածոների համաձայնագիրն իհարկե ունի նաեւ այդ նշանակությունը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
