Հինգշաբթի, 01 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Անվստահության գործընթաց չեն նախաձեռնվել հանրային մեծ աջակցության հետևյալ դեպքերում»․ Էդգար Ղազարյան

«Անվստահության գործընթաց չեն նախաձեռնվել հանրային մեծ աջակցության հետևյալ դեպքերում»․ Էդգար Ղազարյան
183
Այսօր, 11:06

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անվստահության գործընթաց Ազգային ժողովի պատգամավորները չեն նախաձեռնել հետևյալ հանրային փողոցային մեծ աջակցության դեպքում․
1. 2022 թվականի մայիսի 4-ին, երբ «Դիմադրություն» շարժման նախաձեռնությամբ Ազգային ժողովի շենքի մոտ հավաքվել էին տասնյակ հազարավոր քաղաքացիներ
2. 2022 թվականի սեպտեմբերի 15-ին (Ադրբեջանի ռազմական հարձակման և Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարության օրերին), երբ Ազգային ժողովի շենքի մոտ հավաքվել էին մինչ այդ ամենամեծ թվով քաղաքացիներ
3. 2023 թվականի սեպտեմբերի 19-ին և դրա հաջորդ օրերին (Արցախի վրա Ադրբեջանի ռազմական հարձակման շրջան), երբ Հանրապետության հրապարակում հավաքվել էին տասնյակ հազարավոր մարդիկ։ Հայտարարվեց «Ազգային կոմիտե» անհասկանալի ինքնակոչ մարմնի ստեղծման մասին, որի կազմում էին Վազգեն Մանուկյանը, Իշխան Սաղաթելյանը, Հայկ Մամիջանյանը, Անդրանիկ Թևանյանը և Ավետիք Չալաբյանը։
4. 2024 թվականի մայիսի 9-ին՝ Սրբազան շարժման գագաթնակետին (Տավուշից գյուղեր և տարածքներ Ադրբեջանին հանձնելու օրերին), երբ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել էին Հանրապետության հրապարակում։
Հ․Գ․ Այս տեղեկանքը կազմված է հատկապես Ազգային ժողովի այն պատգամավորների համար, ովքեր Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու առաջարկի վերաբերյալ մինչև մայիսի 8-ին պատասխան հնչեցնելու համատեքստում կփորձեն կարևորել այդ գործընթացում հանրային աջակցության նշանակությունը։ Դա մի քանի անգամ արդեն եղել է, սակայն իրենցից ոչ մեկը դեռ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց չեն նախաձեռնել»։

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան