Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև մայիսի 3-ին նախատեսված բանակցությունները հետաձգվել են

Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև մայիսի 3-ին նախատեսված բանակցությունները հետաձգվել են։ Այս մասին հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ ալ-Բուսաիդին։
Նախարարի խոսքով՝ սա արվել է «լոգիստիկ պատճառներով»։
Ավելի վաղ Axios-ը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, հայտնել էր, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների չորրորդ փուլը, որը նախատեսված էր շաբաթ օրը՝ մայիսի 3-ին, և պետք է տեղի ունենար Հռոմում, ամենայն հավանականությամբ, կհետաձգվի մինչև հաջորդ շաբաթ։ Այս ֆոնին, Իրանի հանդիպումը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչների հետ նույնպես կարող է հետաձգվել։ Հետաձգման պատճառները չեն նշվում։
ԱՄՆ-ն դեռևս չի հաստատել, որ մասնակցելու է միջուկային ծրագրի վերաբերյալ իրանական պատվիրակության հետ խորհրդակցությունների չորրորդ փուլին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Նրա խոսքով՝ բանակցությունների հաջորդ փուլի ժամանակն ու վայրը դեռևս հաստատված չեն, բայց դրանք պետք է հայտարարվեն մոտ ապագայում։
Միևնույն ժամանակ, Իրանի արտաքին գործերի նախարարությունը ևս հաստատել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցությունների չորրորդ փուլը հետաձգվել է։
«Բանակցությունների ամսաթվի փոփոխությունը հիմնված է Օմանի արտգործնախարար Բադր ալ-Բուսաիդի առաջարկի վրա։ Հաջորդ հնարավոր ամսաթվի վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի ավելի ուշ», - հայտարարության մեջ մեջբերվել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի խոսքերը։

Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենին
145Երեկ, 15:42
Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ
164Երեկ, 14:18
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան
21513.10.2026, 23:12
2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
24113.10.2026, 17:18
«Նախնական տվյալներով՝ զինծառայողը վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով»․ ՊՆ
21213.10.2026, 15:24
ՍԴ նախագահի ընտրության օրակարգով աշխատակարգային նիստը վաղն է
19713.10.2026, 15:12
««ԾԻՐԱՆ ՄԱՐԿԵՏ» ՍՊԸ-ի ցանցում բացահայտվել են էական խախտումներ»․ ՇՎՏՄ
27612.10.2026, 12:24
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
44310.10.2026, 15:48