«Տեղի ունեցածը պլանավորված խոշտանգում է՝ քաղաքական ակցիա իրականացնողների նկատմամբ»․ Վահե Եփրիկյան
![]() 279 Հինգշաբթի, 01 մայիսի, 2025 թ., 20:30 «Քննությունը վկայում է հետևյալի մասին՝ փորձ է կատարվում Նոր Նորքի թաղապետի և նրա հանցակիցների գործողությունները պարտակել ՔՕ առավել նվազ պատասխանատվություն նախատեսող հոդվածի՝ ֆիզիկական ներգործության վերաբերյալ հոդվածի տակ։ Թաղապետի և նրա հանցակիցների գործողությունները պետք է որակվեն առնվազն ծանրացնող հանգամանքներով խուլիգանության հոդվածով կամ խոշտանգման հոդվածով, որն ավելի արդարացի կլինի․․․ Բայց վարույթն իրականացնող մարմինը չի բավարարվել իրավական գնահատական տալով Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի և նրա հանցակիցների գործողություններին, այլ նաև «կոմպենսացնելու» համար Արթուր Չախոյանին և Մեսրոպ Մանուկյանին մեղսագրել է խուլիգանություն կատարելու հոդվածը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Վահե Եփրիկյանը։ Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է բացառապես քաղաքական ակցիային՝ Մանուկյանի և Չախոյանի կողմից, և ի պատասխան դրա՝ ամենաթողության, հովանավորչության, անպատժելիության մթնոլորտում գտնվող պետական պաշտոնյանի կողմից կատարված մի շարք հանցագործություններին՝ ֆիզիկական ներգործությանը, խուլիգանությանը և խոշտանգմանը։ «Պաշտոնատար անձի կողմից խոշտանգումը տեղի է ունեցել բոլորի աչքի առաջ՝ ուղիղ եթերում։ Ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին, մինչ այս պահը այդ մասով որևէ որակական պատասխան չունեմ»,- նշեց փաստաբանը՝ հավելելով՝ մեր իրականության մեջ կարելի է ասել, որ իրավաբանությունը ևս քաղաքական է։ «Իրավաբանությանը մոտ կանգնած ցանկացած անձ կարող է տեսնել, որ Չախոյանի և Մանուկյանի արարքներում հանցակազմ չկա»,- ընդծեց Եփրիկյանը։ Նա նաև կարծիք հատնեց, որ տեղի ունեցածը հստակ պլանավորված խուլիգանություն է և խոշտանգում՝ քաղաքական ակցիա իրականացնող անձանց նկատմամբ։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
