Ֆրակցիայի նիստին մասնակցել է նաև Քոչարյանը. «Հրապարակ»
![]() 346 Ուրբաթ, 02 մայիսի, 2025 թ., 09:06 «Հրապարակ»-ը գրում է․ ««Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը նախօրեին դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ նիստ է արել դաշինքի կենտրոնական գրասենյակում: Ուշագրավ է, որ մի քանի ժամանոց նիստից հետո հաղորդագրություն չեն տարածել: Խմբակցությունից վստահեցրին, որ ընդամենը ընթացիկ հավաք է եղել, և երկրորդ նախագահը պարբերաբար ներկա է գտնվում ֆրակցիայի նիստերին: Նախօրեի հավաքին էլ խորհրդարանական հերթական նիստերից առաջ քննարկել են խմբակցության մարտավարությունը, անելիքները: Մեզ ասացին, որ խմբակցությունը որոշել է ավելի ռադիկալ դիրքավորվել: Իսկ ինչպե՞ս եք արձագանքելու ձեզ ուղղված՝ իմպիչմենթ նախաձեռնելու առաջարկին։ Մեր հարցին այսպես արձագանքեցին․ «Այնպես, ինչպես հրապարակային ենք հայտարարել»: Իսկ վերջին օրերին հատկապես տարածում է գտել դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի պատասխանը. «Եթե նախաձեռնողները ներկայացնեն մի 10-15 ՔՊ-ականի ստորագրություն կամ կարողանան փողոցում մի քանի տասնյակ հազար մարդ գեներացնել, այդ դեպքում կարելի է խոսել դրա մասին»»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
