Թեժ պայքար՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի աթոռի համար․ «Հրապարակ»
![]() 201 Այսօր, 09:24 «Հրապարակ»-ը գրում է․ «ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի վերադարձին հաշված ամիսներ են մնացել: Բոլորը հասկանում են, որ Միացյալ նահանգների նման կարևոր երկրում Նիկոլ Փաշինյանը ոչ թե փորձառու դիվանագետ է նշանակելու, այլ իրեն հավատարիմ մարդ՝ թիմակից, որին վստահում է, որովհետև գերտերությունում դեսպանի պաշտոնը նաև ստվերային շփումներ է ենթադրում, իսկ դիվանագետներին նա, որպես կանոն, յուրային չի համարում, չի վստահում: Սա գիտեն նաև նրա թիմում և, ասում են՝ այժմ թեժ պայքար է գնում Վաշինգտոն գործուղվելու պատվին արժանանալու և ԱՄՆ-ում անդարդ ու ապահով կյանքով մի քանի տարի ապրելու հնարավորության համար: ՔՊ-ական շրջանակներից տեղեկացանք, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնի հիմնական հավակնորդները երկուսն են՝ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Արսեն Թորոսյանը, ինչպես շատերն են նկատել, վերջին շրջանում հաճախ է ուղեկցում Նիկոլ Փաշինյանի՝ արտերկրյա այցերի ժամանակ եւ ուղղակի կաշվից դուրս է գալիս Նիկոլական թեզերն առաջ տանելու համար՝ ելույթներ է ունենում, ստատուսներ է գրում՝ շշպռելով քաղաքական հակառակորդներին, օրերս էլ պատռեց Փաշինյանին իմպիչմենտի ենթարկելու մասին իրեն ուղղված դիմումը՝ ոտնահարելով «Դիմումների եւ բողոքների քննության մասին» ՀՀ օրենքը»:
Իսկ Նարեկ Մկրտչյանը, ով նաեւ ՔՊ արտաքին կապերի պատասխանատուն է, վերջին տարիներին բազմիցս ԱՄՆ է մեկնել՝ տարբեր ֆորումների է մասնակցել, Թրամփի երդմնակալությանն է մասնակցել եւ անգամ Մարկո Ռուբիոյի հետ լուսանկար ունի: Մեր աղբյուրն ասում է, որ իրենք առավել հավանական են համարում Մկրտչյանի նշանակումը, չնայած՝ հանուն արդարության, պետք է նրան նախարարի պաշտոնից էլ ազատած լինեին, քանի որ՝ լինելով փարաքարցի եւ գործի պատասխանատուն, տապալեցին Փարաքարի ընտրությունները՝ չկարողանալով ՔՊ-ին բավարար ձայներ բերել: Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։ |
«ՔՊ-ից 25 հոգի էլ միանա իմպիչմենթին, ես չեմ միանա»․ Գեղամ Նազարյան
8419:30«Ինչու է Արամ Սարգսյանը պսևդոեվրոպամետ»․ Հովսեփ Կուբատյան
10917:24«2018-ին դեռևս ակնհայտ էր՝ Փաշինյան Նիկոլը ոչ մի պարագայում հրաժարական չի տալու»․ Կարեն Հեքիմյան
14717:00«Արամ Սարգսյանի կուսակիցները ցույց տվեցին իրենց իրական դեմքը»․ Հովհաննես Ավետիսյան
13516:48«Իրանը չպետք է արգելի ԱՄՆ տեսուչների մուտքն իր միջուկային օբյեկտներ»․ Ռուբիո
13816:45«Հիմա Ադրբեջանն ավելի բռնապետական է, քան մինչև 2020-ը»․ Տաթևիկ Հայրապետյան
12416:36«Այսօրվա իշխանություններին պետք է քննադատեն նրանք, ովքեր դա անելու բարոյական իրավունք ունեն»․ Բորիս Մուրազի
14716:30Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Վահագն Վերմիշյանի գործով բողոքը
11715:36