Երկուշաբթի, 05 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«2021թ. ընտրությունների քարոզարշավից մի դրվագ պատմեմ». Գառնիկ Դավթյան

«2021թ. ընտրությունների քարոզարշավից մի դրվագ պատմեմ». Գառնիկ Դավթյան
168
Երեկ, 20:30

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2021թ. ընտրությունների քարոզարշավից մի դրվագ պատմեմ:
Գեներալ Սեյրան Օհանյանի քարոզչական թիմի մաս էի, կազմում ու այդ օրերից մեկում գտնվել էին Սևան քաղաքում։
Փողոցով քայլում էինք, մարդկանց մոտենում ու զրուցում։ Նկատեցի մի տաքսու վարորդի, ով շատ երկար մեզ էր նայում ու 2 հոգով մոտեցանք։ Երևի մի 3 քայլ էր մնացել, որ ձեռքս պետք է պարզեի, բարևեի, մեկ էլ ՝ ասում ա.
-«Ես նիկոլին եմ ընտրելու»:
Հայացքից հպարտություն էի կարդում ու տեսնելով, որ Opel մակնիշի մեքենա ունի՝ հարցրի.
-Կասե՞ք 2018-ից հետո ձեր կյանքում ինչ բարելավում է եղել, որ պատերազմից ու էսքան կորուստներից հետո իրան եք ուզում ընտրել։
-Մեքենա եմ առել։
Իմ մոտ տպավորություն էր, որ Opel-ից առաջ երևի ժանգոտ ու փտած կմախքով մեքենա էր վարել ու հարցրի։
-Բա, սրանից առաջ ի՞նչ մեքենա եք վարել։
-Էլի Opel, ուղղակի, էս մեկը էն մյուսից 100$ թանկ ա։
Ի՞նչ եմ ուզում ասել, որ 2021թ. ամենից շատ նիկոլին սատարող մարզը Գեղարքունիքն էր։ Անկեղծ՝ շատ դժվար պահեր են եղել. դրանցից մեկն այն էր, որ էդքան մեծ աղետներից, ստից, դավաճանությունից ու հայրենահանձնումից հետո մեծ զանգված կար Գեղարքունիքում, որ նիկոլին «աստվածացնում էր»։
Շատ բան է փոխվել այս 4 տարում, սկսած մարդկային կորուստներից, Արցախի օկուպացիայից... Բայց շատ բան էլ փոխվել է մեր հասարակության մեջ՝ անչափ ատում են նիկոլին, չեն ցանկանում դրան՝ որպես երկրի ղեկավար տեսնեն, չեն համակերպվում ու մանիպուլացվում «իրական Հայաստանի» լոլներից»։

Աղբյուրը`   Գառնիկ Դավթյան