«Ես նախագահ կլինեմ 8 տարի, ես նախագահ կլինեմ 2 ժամկետով». Թրամփ

Թրամփն առաջին անգամ հստակ պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք պատրաստվում է առաջադրվել երրորդ նախագահական ժամկետով։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ի եթերում հայտարարել է, որ չի առաջադրվելու երրորդ ժամկետով։ Նախկինում նա թույլ էր տալիս իրադարձությունների նման զարգացում, բայց հիմա պնդում է, որ նման ծրագրեր չունի։ «Ես նախագահ կլինեմ ութ տարի, ես նախագահ կլինեմ երկու ժամկետով»,- ասել է Թրամփը։
Այս խոսքերը լիովին հակասում են նրա՝ մարտին արված հայտարարություններին, երբ նա լրջորեն քննարկում էր երրորդ ժամկետի հնարավորությունը։ Այժմ նախագահը խոստովանել է, որ օրենքը թույլ չի տալիս իրեն դա անել։
Թրամփը նշում է, որ երրորդ ժամկետն այլևս իր ծրագրերում չէ, և որ ինքը պատրաստվում է իշխանությունը հանձնել հանրապետականի։ Նա իր հնարավոր իրավահաջորդների թվում նշել է իր փոխնախագահ Ջ.Դ. Վենսին և պետքարտուղար Մարկո Ռուբիոյին։
ԱՄՆ-ի Սահմանադրության 22-րդ փոփոխության համաձայն՝ ոչ ոք չի կարող 2 անգամից ավելի ընտրվել նախագահ։ Այս կանոնը փոխելը չափազանց դժվար է. այն պահանջում է Քոնգրեսի 2 պալատների կամ նահանգային օրենսդիր մարմինների երկու երրորդի աջակցությունը, ապա՝ նահանգների երեք քառորդի վավերացումը։

Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
210Երեկ, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
31430.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
48428.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
50328.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
51227.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
45927.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
39027.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
39727.10.2026, 10:12