Երկուշաբթի, 05 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Մայիսը պետք է կրկին լինի հաղթանակների ամիս». Նաիրա Կարապետյան

«Մայիսը պետք է կրկին լինի հաղթանակների ամիս». Նաիրա Կարապետյան
178
Այսօր, 00:06

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեկ տարի առաջ Բագրատ Սրբազանն իր մի խումբ համախոհներով սկսեց երթ դեպի Երևան՝ սրտում ունենալով մեծ հավատ, որ հայրենիքը պատած չարիքը պետք է հաղթել:
Ընդամենը 5 օրում շարժումն այնպիսի թափ հավաքեց, որ մայիսի 9-ին Հանրապետության հրապարակն ուղղակի լեփ-լեցուն էր:
Միավորվեցին բոլորը, բացարձակապես բոլորը, ովքեր հասկանում էին, որ նպատակը մեկն է՝ Հայաստանի փրկությունը:
Չարիքն, իհարկե, դիմեց բոլոր արգելված մեթոդներին:
Բարին, իհարկե, չկոտրվեց:
Այսօր շատ են խոսակցություններն այն մասին, թե ժողովուրդը հիասթափված է, մարդիկ համակերպվել են, 2026-ի ընտրություններին ընդառաջ ոչինչ էլ փոխել չի լինի և այլն:
Ես հեռու եմ վարդագույն ակնոցներով իրականությանը նայելուց, և իհարկե կարծում եմ, որ հրապարակում մեկ տարի առաջ կային նաև նեղ անձնական կամ խմբակային շահեր հետապնդողներ ևս: Նրանք եղել են ու կլինեն բոլոր ժամանակներում:
Բայց ես հավատում եմ: Հավատում եմ, որ ամեն բան փոխելն, իհարկե, հնարավոր է: Եվ այո, ինչպես ասաց Սերժ Սարգսյանը, «ոչինչ առանց պայքարի չի տրվում»:
Ես հավատում եմ, որ ինչպես ասում է Բագրատ Սրբազանը «խաղի 89 րոպեն անցել ենք, մնացել է 1 րոպեն»:
Ես հավատում եմ, որ մենք հաջողելու ենք:
Մայիսը պետք է կրկին լինի հաղթանակների ամիս:
Բարի մայիս բոլորիս»:

Աղբյուրը`   Նաիրա Կարապետյան