«Բաքուն գերեվարված հայերի նկատմամբ կեղծ դատավճիռներ կայացնելով չի սահմանափակվելու»․ Տիգրան Աբրահամյան
![]() 134 Այսօր, 18:24 Ադրբեջանում ապօրինի պահվող հայերի խնդիրը ոչ միայն մնում է օդում կախված, այլ օգտագործվում է Հայաստանի դեմ նոր քաղաքական, իրավական, ռազմական, քարոզչական գործողությունների նախապատրաստման համար: Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Անկախ այն հանգամանքից, թե Բաքվում գտնվող հայերն ի՞նչ հանգամանքներում, ի՞նչ կարգավիճակով են գերեվարվել, նրանց նկատմամբ ի՞նչ հոդվածներով են քրեական գործեր կարվել, նրանք պետք է մշտապես լինեն հայկական պետության ուշադրության և պաշտպանության ներքո: Այն ցավի, տառապանքի, զրկանքների ու ճնշումների տակ, որոնցում Ադրբեջանում գտնվող հայերն են, դժվար է բառերով ու էմոցիաներով ներկայացնել: Մեկ այլ ողբերգական իրողությունների ու ապրումների մեջ են նրանց ընտանիքներն ու հարազատները: Առ այս պահը, Ադրբեջանը հրաժարվում է ներկայացնել Ադրբեջանում գտնվող հայերի իրական թիվը, և պաշտոնական հրապարակված տվյալները՝ 23-ը, շատ հեռու է իրականությունից: Թեև պաշտոնական մակարդակում որոշակի պարբերականությամբ հիշատակվում է Ադրբեջանում անօրինական պահվող հայերի հարցը, սակայն բավարար, գործուն ջանքեր չեն գործադրվում ո՛չ պաշտոնապես հաստատված 23 անձանց, ո՛չ էլ մեր այն հայրենակիցների մասով, որոնք ունեն անհետ կորածի կարգավիճակ, սակայն Ադրբեջանը նրանց Բաքվում գտնվելը չի հաստատում: Ադրբեջանական բանտերում գտնվող հայերի հայրենադարձման հարցը զուտ հումանիտար բնույթի խնդիր չէ, որոնց պաշտպանության հարցը, ի դեպ, ամրագրված է միջազգային իրավունքով և կոնվենցիաներով»,- նշեց Տիգրան Աբրահամյանը՝ ընդգծելով, որ հայ պատանդների ու գերիների Ադրբեջանում գտնվելը, կեղծ դատավարություններով անցնելը, ՀՀ գործող վարչակազմի անօգնական վիճակն ու աղերսող պնդումները մեծ հարված են հավաքական հայի պատվախնդրությանը, ինքնությանը, պատմությանն ու բարոյաարժեքային համակարգին: «Բաքվում դատվում է հավաքական հայի խիղճը, տրորվում այն արժեքները, որոնց ֆունդամենտի վրա պետականություն է կառուցվել և հայ ժողովրդի՝ այս տարածաշրջանում հավիտենական գոյությունն ապահովող ծիլերն են դրվել: Պաշտոնական Բաքվի խնդիրը գերեվարված հայերի նկատմամբ կեղծ դատավճիռներով չի սահմանափակվելու, որովհետև թիրախավորվում է Հայաստանի Հանրապետությունը և արժեզրկվում այն ամենը, ինչը կապվում է Հայաստանի ապագայի ու հայի գոյութենական պայքարի հետ: Հայաստանյան իշխանությունների հայտարարություններն այն մասին, թե իրենք ջանքեր են գործադրում մեր գերիների, ռազմագերիների, անհետ կորածների ճակատագրի պարզման և նրանց հայրենիք վերադարձնելու նպատակով, ունեն զրոյական նշանակություն, որովհետև այս ընթացքում որևէ ձևով չի կանխվում գերիների շահարկման, թիրախավորման հանգամանքն ու նրանցով Հայաստանին հասցվող հարվածները, ավելին, իշխանության հանցավոր անգործությունն ու իներտ կեցվածքն առավել վտանգավոր իրավիճակ են ստեղծում»,- հավելեց պատգամավորը: |
«Սոդոմ-գոմոր է՝ պետությունը պլանավորում է, թե որքան է քերելու քաղաքացու «կաշվից»»․ Հրայր Կամենդատյան
2720:36ՄՊՀ անդամ Կարեն Սեդրակյանի լիազորությունները դադարեցվել են
6620:12«Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելու համար որոշում է ընդունվել հողատերերին փոխհատուցում տրամադրել»․ Ոսկան Սարգսյան
11120:06«Բաքուն գերեվարված հայերի նկատմամբ կեղծ դատավճիռներ կայացնելով չի սահմանափակվելու»․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
13218:24«ՀՀ իշխանությունն անձնական շահերով շարժվող հանցավոր կոնգլոմերատ է»․ Հենրիխ Դանիելյան
10717:30««Ժողովրդի ձայնից» դարձել է քաղաքական ինստիտուտի՝ ձայնազրկում իրականացնող գործիք»․ Արմեն Հովասափյան (տեսանյութ)
15817:18Գերմանիայի կանցլերի ընտրության 2-րդ փուլը տեղի կունենա այսօր
22316:51ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
13516:30