«Հաղթանակն իր արյան մեջ ունեցող ազգը չի կարող դառնալ հպատակ»․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր առաջին հերթին երախտիքի խոսքեր պետք է հնչեն մեզ հաղթանակներ պարգևած մեր պապերին, հայրերին, եղբայրներին ու որդիներին, ինչպես նաև հերոս ծնած ընտանիքներին։ Հայրենական մեծ պատերազմում հղթանակելու, Արցախյան առաջին պատերազմում հաղթանակելու, Շուշին ազատագրելու, Արցախի պաշտպանության բանակ կազմավորելու, Մայիսյան եռատոնի գաղափարով հաղթանակած սերունդ կերտելու համար ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ, երախտապարտ ենք հաղթողի հոգեբանություն ու բնավորություն ձևավորելու համար, սեփական ուժերի վրա վստահ լինելու համար, արժանապատիվ կյանք ապրելու համար։
Այսօրվա բոլոր խառնակչությունների ռեժիսորները փորձեցին գողանալ մեզնից մեր հաղթանակներն ու հաղթողի զգացողությունները։ Հաղթողից հպատակ կերտելու ճանապարհին չեն խնայել ոչ հայրենիք, ոչ կյանքեր ու ոչ էլ՝ ճակատագրեր։ Խեղեցին ու դեֆորմացրեցին մեր հերոսների կերպարն ու ընդհանրապես հերոսի ընկալումը մեզանում։ Եթե մեր հերոսները մեր արժանապատիվ կյանքի համար կյանքեր զոհած, հայրենիք փրկած ու ավանդած մեր մեծերն են, ապա սրանք մեզ փորձում են համոզել, որ հերոսը հարկ վճարողն է, գործ տվողն է, հնազանդ ենթարկվողն ու դավաճանն է։
Հաղթանակն արյան մեջ ունեցող ազգը չի կարող դառնալ հպատակ, քանի որ չի մեռնում այդ ազգի մեջ պայքարի պատվախնդրությունը:
Շնորհավոր ՄԱՅԻՍԻ 9-ի մեր եռատոնը»:

Կաթողիկոսի և վեց բարձրաստիճան հոգևորականների գործով նշանակվել են նախնական դատալսումներ
5209:48
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5708:36
«ՀՀ անձնագրից հրաժարվելն անկախականներին ավելի է նեղել, քան այն, որ Ադրբեջանը զավթել է ՀՀ տարածքը»․ Թաթուլ Հակոբյան
10903:06
«Հստակ քայլերի արդյունքում որոշ մարդկանց նեղ անձնական շահեր տուժելու են»․ Դավիթ Պետրոսյան
11302:06
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro-ն և iPhone 18 Pro Max-ը
284Երեկ, 22:54
«Իսրայելը հունիսի 26-ից ի վեր 7 700 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը». Լիբանանի բանակ
192Երեկ, 22:12
Սուրեն Պապիկյանի որոշմամբ՝ Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
104Երեկ, 21:48
«Միաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն»․ ՀՌՀ
106Երեկ, 20:48