Փաշինյանի ճղճղոցն անհետևանք չի մնա ՔՊ-ականների համար․ «Հրապարակ»
![]() 313 Շաբաթ, 10 մայիսի, 2025 թ., 09:06 «Հրապարակ»-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում դրսևորած անհավասարակշիռ վարքից հետո կոռուպցիոն սկանդալներում հայտնված ՔՊ-ականները շունչները պահած սպասում են՝ համոզված, որ Փաշինյանի այդքան քննադատված վարքն անհետեւանք չի մնալու նաև իրենց համար։ Նրանցից մեկը մեզ ասաց, որ Փաշինյանին լավ ճանաչելով, գրեթե կասկած չունի, որ նրա այդ պահվածքը նախեւառաջ թիմակիցներին էր ուղղված, որ, տեսեք, ձեր պատճառով և թուքումուր եմ ուտում, հետևաբար՝ պետք է պատասխանատվության ենթարկվեք, խոսքը Տիգրան Ավինյանի, Փամբուխչյանի և այլոց մասին է։ Մեզ ասացին, որ Փաշինյանի պահվածքի հասցեատերը նաև Արամ Սարգսյանն է, քանի որ Փաշինյանին հունից հանող հարցաշարում նաեև Նոր Նորքի թաղապետի հետ կապված աղմկոտ պատմությունն էր և քաղաքական պատասխանատվության բացակայությունը։ Ավելին, ՔՊ-ում կարծում են, որ խմբակային ծեծին մասնակցած թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի պաշտոնավարման օրերը նույնպես հաշված են, և դա կարող է տեղի ունենալ որպես իրավական գործընթացների հետևանք, հայտնի է, որ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ի դեպ, թաղապետարանի աշխատակիցների շրջանում սուգ է, հույս ունեին, որ կազատվեին թաղապետից, որը հատկապես կին աշխատակիցների նկատմամբ հաճախ ոչ հարգալից վարք է դրսևորում»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
