«Ուղևորների մոտ ամաչեցի` ՀՀ կառավարության փոխարեն»․ Տիգրան Դավուդյան

Իրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեք տասնամյակ է, որ Արարատի մարզի քաղաքներ կամ գյուղեր տանող հանրային փոխադրամիջոցի հարցը չի լուծվում։ Առաջ ասում էին Հովիկ Աբրահամյանի մաֆիան չի թողնում, իսկ հիմա ի՞նչն է խանգարում։ Էսօր օգտվեցի դեպի Խոր Վիրապ տանող հանրակառքից. ուղևորները գյուղաբնակներ էին և չինացի, ռուս ու հույն զբոսաշրջիկներ։ Դարն ապրած ռուսական միկրոավտոբուս էր, կեղտոտ, հին ու բուրավետ նստարաններով։ Վարորդը ծխում և վերջույթն էլ նետում էր ասֆալտի վրա։ Պաշտոնյաներին, որ լսես, կասեն նոր մրցույթ ենք հայտարարել, բայց արդյունքը ե՞րբ կհայտնվի, Աստված գիտի։ Ուղևորների մոտ ամաչեցի՝ ՀՀ կառավարության փոխարեն՝ Տարածքայինի փոխարեն՝ մարզպետարանի փոխարեն, համայնքապետարանների փոխարեն, գիծը սպասարկող ընկերության փոխարեն (դրսից նկարած լուսանկարը Արտաշատի միկրոավտոբուսին է վերաբերում)»։

«Ոչ ոք չգիտի՝ Դիլիջանում վաճառվող, ռեստորաններում հրամցվող մսե ուտեստներն անվտա՞նգ են»․ Ոսկան Սարգսյան
8503:06
«Երևանում «կարմիր գծերի» վերացումն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր»․ Հրայր Կամենդատյան
8002:06
«Երկիր մոլորակի ձևը փոխվում է»․ Լևոն Ազիզյան
121Երեկ, 23:42
Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում
122Երեկ, 22:24
Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան երեխային
144Երեկ, 19:12
«Պահանջում ենք իրավունքների վերականգնում»․ Արցախի Հանրային խորհուրդ
129Երեկ, 16:48
«Գանձասարի, Դադիվանքի փրկության մեր լացը զրո արժեք ունի աշխարհի համար»․ Թաթուլ Հակոբյան
126Երեկ, 15:30
«Աշխատավարձերի բարձրացումը նախատեսվում է այն պայմաններում, երբ ՀՀ-ում աճում են սննդամթերքի և վառելիքի գները»․ Ոսկան Սարգսյան
125Երեկ, 15:06