««Նորածին խաղաղության» 2 ամսական տարեդարձը «նշանավորվել» է հանդիպումով». Հակոբ Բադալյան
![]() 238 Հինգշաբթի, 09 հոկտեմբերի, 2025 թ., 14:06 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը՝ «նորածին խաղաղության» երկու ամսական տարեդարձը «նշանավորվել» է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանի և ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էլլիսոն Հուքերի հետ հանդիպումով: Հոկտեմբերի 8-ին կայացած այդ հանդիպումը, ինչպես հայտնում է դեսպանության էջը, վերաբերել է Թրամպի ուղղու և հայ-ամերիկյան հուշագրերի կյանքի կոչման գործընթացին: Այդ երեք հուշագրերը, ինչպես հայտնի է, ստորագրվել են նույն օրը՝ օգոստոսի 8-ին: Թե հատկապես ինչ է քննարկվել, մանրամասներ հայտնի չեն, դեսպանության հաղորդագրությունը լռում է այդ մասին: Նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի նշանակմանն ու գործունեության մեկնարկին անդրադարձել եմ բազմիցս, մասնավորապես դրա այսպես ասած «կրոնական բաղադրիչին: Ինչ վերաբերում է քաղաքականին, ապա, եթե դուրս բերենք նրա հանդիպումները կոնգրեսականների հետ, պրակտիկ քաղաքականության իմաստով Էլիսոն Հուքերի հետ հանդիպումը թերևս առաջինն է, որը սակայն ունի շատ կոնկրետ թեմա: Նկատեմ, որ հայ-ամերիկյան փոխըմբռնման հուշագրերը ըստ էության «Թրամպի ուղղու» հռչակագրին «կից» փաստաթղթեր են, ոչ թե դե յուրե, այլ դե ֆակտո կից: Այսինքն, այդ հուշագրերի ուղղությամբ ԱՄՆ որևէ պրակտիկ գործողություն թերևս կախված կլինի նրանից, թե ինչ գործողություն կանի Հայաստանը «Թրամպի ուղղու» ուղղությամբ: Ինչպես ավելի վաղ կարծիք եմ հայտնել, անձամբ Թրամպի համար այդ ուղղու նշանակությունը կամ կարևորությունը արտացոլվում է Հայաստանի ու Ադրբեջանի վերաբերյալ, Ալիևի ու Փաշինյանի վերաբերյալ նրա հայտարարություններում: «Թրամպի ուղղու» առանցքային շահառուն իհարկե պետքարտուղարությունն է, որն ամերիկյան «խորքային պետության» առաջամարտիկներից է: «Խորքային պետության», որի հետ ներքին լուրջ դիմակայության մեջ է Թրամպը՝ իր իշխանության պահպանման և այսպես ասած 2028-ի շարունակականության հիմքեր դնելու համար: Եթե լինեք ուշադիր, ապա չեք կարող չնկատել, որ Թրամպը նաև զբաղված է հենց պետքարտուղարության ապամոնտաժումով, համենայն դեպս այն պետքարտուղարության, որը «խորքային պետությանն» է, ոչ թե իր վարչակազմինը: Հատկանշական է, որ արտաքին քաղաքական նախաձեռնոություններում Թրամպը ավելի շատ ապավինում է հատուկ բանագնացների ինստիտուտին, քան ինստիտուցիոնալ պետդեպին: «Թրամպի ուղղու» մասով կարծում եմ ամերիկյան համակարգում կա «երկվություն», ինչը ակնհայտորեն արտահայտվում էր նաև ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական, այսինքն նախկին վարչակազմի պետքարտուղար Բլինքենի օգնական Ջեյմս Օ Բրայանի՝ շաբաթներ առաջ հրապարակված հայտնի հոդվածում»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
