«Նիկոլ Փաշինյանն ու Ռուբեն Ռուբինյանը խախտել են սահմանադրական կարգը»․ Էդգար Ղազարյան
![]() 259 Երկուշաբթի, 12 մայիսի, 2025 թ., 12:12 Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն այսօր պատրաստվում է հանդիպել ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հետ․ «Ինձ հետաքրքիր է իր կարգավիճակը, քանի որ իմ տպավորությամբ նա խախտել է ՀՀ Սահմանադրությունը։ Ռուբինյանը հայտարարում է, և ինքն էլ ընդունում է, որ հայ-թուրքական հարաբերություններում հայկական կողմի պաշտոնական բանագնացն է։ Մեր Սահմանադրությամբ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունները հստակ տարանջատված են։ Պարոն Ռուբինյանը օրենսդիրի բարձրաստիճան պաշտոնյա է, իսկ մեր Սահմանադրությամբ արտաքին քաղաքականությունն իրականացնում է կառավարությունը։ Ըստ մեր երկրի օրենսդրության, դիվանագիտական ծառայության մասին օրենքի, քանի դեռ Թուրքիայի հետ չկան դիվանագիտական հարաբերություններ, վարչապետի որոշմամբ պետք է նշանակվեր հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, որը պատասխանատու լիներ հայ-թուրքական հարաբերություններում, ինչը որ արվել է Թուրքիայում։ Պարոն Ռուբինյանը իրավասու չի իրականացնել արտաքին քաղաքականություն, բայց Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինքն է նշանակել Ռուբինյանին և նա իրեն է հաշվետու։ Հետևաբար Ռուբինյանը և Փաշինյանը խախտել են ՀՀ սահմանադրական կարգը։ Ուզում եմ իմանալ՝ պարոն Ռուբինյանը իմ հետ հանդիպումից հետո պատրա՞ստ է ինքնախոստովանական ցուցմունքով ներկայանալ ԱԱԾ»,- ասաց Ղազարյանը՝ նշելով, որ Ռուբինյանը պետք է կատարի իր՝ քաղաքացիներին ընդունելու պարտականությունը և հանդիպի իր հետ։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
294Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
227Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
352Երեկ, 16:09
