«Կանչե՛ք Գագիկ Ջհանգիրյանին․ Հոկտեմբերի 27-ը օր առաջ պետք է բացահայտվի»․ Անդրանիկ Քոչարյան
![]() 342 Երկուշաբթի, 12 մայիսի, 2025 թ., 16:18 «Հոկտեմբերի 27-ի գործողություններից հետո մեր երկիրը գահավիժեց։ Մեր բոլոր անհաջողությունները սկսվեցին դրանից հետո, եղավ Մարտի 1, քառօրյա և 44-օրյա պատերազմներ, նոյեմբերի 9-ի գիշերը տեղի ունեցած գործողություններ»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ նոյեմբերի 9-ին Արարատ Միրզոյանի դեմ կատարվածը Հոկտեմբերի 27-ի նույն բովանդակությունն ուներ։ «Այդ գործողության մեջ ներգրավված էին խմբեր, որոնք գոյություն ունեին նաև Մարտի 1-ին։ Հոկտեմբերի 27-ից հետո իշխանությունը գտավ այն ուժը, որով պետք է իշխանություն պահեր, ընտրություն կեղծեր, այդ ուժը թաղի խուժանն էր։ Այդ խմբերն ունեին պարագլուխներ, հիմա էլ շատ կենսունակ են։ Եվ եթե նոյեմբերի 9-ին հաջողվեր գտնել Նիկոլ Փաշինյանին, այն նույն նպատակը, որ դրված էր Արարատ Միրզոյանին այդպես հոշոտելու մեջ, ավելի դաժան կլիներ հանրապետության վարչապետի նկատմամբ և կլիներ հերթական Հոկտեմբերի 27»,- ասաց Քոչարյանը։ Դիմելով ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին՝ Անդրանիկ Քոչարյանը հորդորեց Հոկտեմբերի 27-ի գործով զբաղվող քննչական խմբին՝ Գագիկ Ջհանգիրյանի գլխավորությամբ, որպես խորհրդատու կանչել և օր առաջ գործը բացահայտել։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
