«Ովքեր մտածում են՝ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին ՔՊ պատգամավորներ երբեք չեն միանալու, հիշեցնեմ». Էդգար Ղազարյան
![]() 267 Երեքշաբթի, 13 մայիսի, 2025 թ., 09:36 Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նրանք, ովքեր մտածում են, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու (իմպիչմենտի) գործընթացին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ երբեք չեն միանալու, հիշեցնեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո, Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ ստեղծված Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունից դուրս են եկել և հետագայում նրա դեմ ակտիվ պայքարի մասնակիցներ են դարձել ԱԺ պատգամավորներ Աննա Գրիգորյանը (ներկայում ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր), Թագուհի Թովմասյանը (ներկայում անկուսակցական պատգամավոր), Արսեն Ջուլֆալակյանը, Սոֆյա Հովսեփյանը, Գոռ Գևորգյանը և Տաթևիկ Հայրապետյանը»: Ավելի ուշ նա մեկ այլ գրառում է կատարել. «Նրանք, ովքեր մտածում են, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու (իմպիչմենտի) գործընթացին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ երբեք չեն միանալու, հիշեցնեմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից դուրս են եկել և շարունակում են ԱԺ պատգամավորի կարգավիճակում մնալ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը, ովքեր իրենք են մտադիր նախաձեռնել Նիկոլ Փաշինյանի անվստահություն հայտնելու գործընթաց»: Աղբյուրը` Էդգար Ղազարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
