Արարատ Միրզոյանը մեկ ամսում 9 թանկարժեք նվեր է հայտարարագրել. «Ժողովուրդ»
![]() 202 Հինգշաբթի, 15 մայիսի, 2025 թ., 09:12 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2024 թվականից ուժի մեջ մտած օրենքից 1 տարի 5 ամիս անց արտաքին գործերի նախարարը սկսել է հայտարարագրել ի պաշտոնե ստացած նվերները։ Ինչ նվերներ է նա ստացել. Արարատ Միրզոյանը Ամանորի կապակցությամբ ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունից ստացել է Աբու Դաբի քաղաքի Քասր Ալ Հունի ամրոցի 3D մոդելը, որի արժեքը գնահատվել է 153 հազար 700 դրամ։ ՀՀ-ում ԱՄԷ դեսպանը Արարատ Միրզոյանին Ամանորի առթիվ նվիրել է ձեռագործ, նկարազարդ կերամիկական սպասքի հավաքածու՝ 3 ափսե եւ 6 բաժակ, որի արժեքը գնահատվել է 60 հազար դրամ։ ՀՀ-ում ՉԺՀ դեսպանի կողմից Ամանորի առթիվ Միրզոյանը ստացել է փորագրված, կարմիր լաքապատ ծաղկաման, որը գնահատվել է 69 հազար 790 դրամ։ 2024 թվականի ապրիլի 29-ին աշխատանքային այցով Կատար մեկնած Միրզոյանը նվեր է ստացել Կատարի Դոհա քաղաքի՝ ժամացույց-աշտարակի տեսքով հուշանվեր, որը գնահատվել է 800 հազար դրամ։ 2025 թվականի հունվարի 23-ին աշխատանքային այցով Հայաստան եկած Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաեւը Արարատ Միրզոյանին որպես նվեր փոխանցել է սափոր եւ 2 բաժակ, որը գնահատվել է 40 հազար դրամ։ 2025 թվականի մարտի 25-ին պաշտոնական այցով Հայաստան եկած Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Աբբաս Արաղչին Միրզոյանին նվիրել է նկար, որը գնահատվել է 58 հազար դրամ։ 2024 թվականի ապրիլի 17-ին Սաուդյան Արաբիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Արարատ Միրզոյանը նվեր է ստացել արաբական մետաղե արձանիկ՝ ձիու տեսքով, որը գնահատվել է 407 հազար դրամ։ Հարցականն այն է, թե ինչու նախորդ տարի՝ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, Արարատ Միրզոյանը չի հայտարարագրել այս նվերները, այլ հայտարարագրել է մեկ տարի անց։ «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցով դիմել է ՀՀ ԱԳ նախարարություն, սակայն որեւէ պատասխան չի ստացել»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
