«Կուսակցականներն ու պետական պաշտոնյաները չեն ներգրավվի խոշորացված բուհերի կառավարման մարմիններում»․ Ժաննա Անդրեասյան

«Ունենք շատ լուրջ և համակարգային խնդիրներ բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում»,-այսօր Կառավարության նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ շարունակելով․ «Բարձրագույն կրթությունը տարիների ընթացքում հեռացել է հետազոտահենք կրթության օրակարգից՝ ձևափոխվելով միայն դասախոսությունների վրա հիմնված գործընթացի, հաճախ՝ որակի և մրցունակության էական թերացումներով։ 2005 թվականից մինչև հիմա փաստացի անցում չի կատարվել բարձրագույն կրթության երկրորդ մակարդակին, և չեն դրվել միջազգային արդի պայմաններին համապատասխանող մասնագետների պատրաստման օրենսդրական հիմքեր, ինչի հետևանքով չի գործում բարձրագույն կրթության եռաստիճան համակարգը, և փոխարենը գիտական աստիճանի շնորհումը չի դիտարկվում իբրև կրթության մաս, այլ պահպանվում է գիտական աստիճանաշնորհման՝ սովետական համակարգից ժառանգած երկաստիճանությունը»,- ասաց նախարարը։
Նա հայտնեց, որ մշակվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր, որոնց շրջանակում առաջարկվում է կրթության մատուցումն ապահովել լիցենզավորման և հավատարմագրման միջոցով: Կներդրվի նաև ոլորտի կառավարման թվային միջավայր, ուսանողների կրթաթոշակների բազմամակարդակ մոտեցում: Կկարգավորվի նաև համալսարանների ինկուբատորների ստեղծման ոլորտը:
Կվերանայվեն գիտության կազմակերպման սկզբունքները, և գիտական կազմակերպությունները կգործեն խոշորացված հետազոտական համալսարանների համակարգի կառուցվածքում:
«Բուհական համակարգը քաղաքական գործընթացներից զերծ պահելու համար կուսակցական անձինք կամ պետական բարձր պաշտոններ զբաղեցնողները չեն ներգրավվի խոշորացված բուհերի կառավարման մարմիններում և ղեկավար պաշտոններում»,- ասաց Անդրեասյանը։
Նախագծի մանրամասները՝ տեսանյութում։

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
62806.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
73504.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
76803.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
98630.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
112726.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
123124.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
131923.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
142420.10.2026, 22:48