Հայրենական պատերազմի 80-ամյակի առթիվ հայտարարության նախագիծը մերժվեց
![]() 158 Այսօր, 14:36 Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստում քննրակվեց «Պատիվ ունեմ» խմբակցությունը Հայրենական պատերազմի 80-մյակի առիթով հայտարարության նախագիծը, որը բացասական եզրակացություն ստացավ։ Դեմ քվեարկողները հանձնաժողովի ՔՊ-ական անդամներն էին։ Երկրորդ համաշխարհային պատերազմը ոչ միայն իր ծավալներով էր աննախադեպ, այլ նաև իր բնույթով, այն քաղաքակրթական պայքար էր ընդդեմ այլատյացության։ Ֆաշիզմի դեմ հաղթանակում առանցքային էր Խորհրդային Միության դերը: Պատերազմում բեկումնային էին Ստալինգրադի և Կուրսկի ճակատամարտերը, իսկ Եվրոպայի ազատագրումը ֆաշիզմից անհնար էր առանց խորհրդային զինվորի սխրանքի: Հայ ժողովուրդն աշխարհի տարբեր անկյուններում հսկայական ներդրում է ունեցել չարիքի առանցք հանդիսացող նացիզմի դեմ տարված հաղթանակում։ Հայության ներդրումը հատկապես շոշափելի էր Հայրենական Մեծ պատերազմի տարիներին։ Լինելով Սովետական Միության կազմի մեջ մտնող համեմատաբար փոքրաթիվ բնակչություն ունեցող հանրապետություններից՝ Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության մասնակցությունը հաղթանակի կերտման գործում ուղղակի հսկայական էր։ Հայրենիքի պաշտպանության ընդհանուր գործում զգալի էր նաև արցախահայերի ավանդը, ընդ որում՝ այդ ավանդը ոչ միայն ռազմական գործողություններին ուղղակի մասնակցության մեջ դրսևորվեց, այլ նաև հաղթանակին նպաստող այլ բնագավառներում։ Անուրանալի է հայկական ազգային դիվիզիաների հերոսական մարտական ուղին, հայ զորահրամանատարների ու բարձր հրամանատարական կազմի ներկայացուցիչների բացառիկ կազմակերպչական տաղանդն ու զինվորների սխրանքը։ Ֆաշիզմի դեմ հաղթանակում բացառիկ էր նաև Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Սփյուռքի դերակատարումը։ Հայությունն իր կարևոր մասնաբաժինն ունի մեծ հաղթանակի կերտման փառահեղ գործում, ու այդ ամենն արվել է նաև հայ ժողովրդի որդիների արյամբ և տառապանքի գնով։ Ի դեպ, նույն խորհրդանշական օրը, Մեծ հաղթանակի ժառանգները, 1992-ի մայիսի 9-ին ազատագրեցին հայոց բերդաքաղաք Շուշին՝ հաղթանակ ապահովելով նեոֆաշիստական ռեժիմի դեմ։ 80 տարի առաջ նացիստական Գերմանիան պարտվեց, բայց դժբախտաբար ֆաշիզմի, այլատյացության ու անհանդուրժողականության դրսևորումներն այսօր էլ ոչ միայն գոյություն ունեն, այլ նաև ակտիվորեն կիրառվում և պարբերաբար կյանքի են կոչվում աշխարհի տարբեր անկյուններում։ 2023 թ. սեպտեմբերին Ադրբեջանը կազմակերպեց Արցախի բնիկ հայերի էթնիկ զտումներ, որը հանգեցրեց այնտեղ հազարամյակներով ապրող ողջ հայ բնակչության բռնի տեղահանման։ Սա ի՞նչ է, եթե ոչ ֆաշիզմի դասական դրսևորում։ Եվ եթե ժամանակին գերմանական ֆաշիզմն ու դրա պարագլուխները դատապարտվեցին, ապա նեոֆաշիզմի գաղափարախոսները հանդես են գալիս կեղծ թեզերով՝ չարժանանալով քաղաքակիրթ մարդկության պատշաճ դատապարտմանն ու պարսավանքին։ Մենք համոզված ենք, որ քաղաքակիրթ մարդկությունն իր վճռական «ոչ»-ը պետք է ասի 21-րդ դարում ֆաշիզմի և նացիզմի ցանկացած դրսևորմանը»։ |
«Այլևս չեմ զբաղեցնելու Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնը»․ Դիանա Գասպարյան
6018:29«Կան ուսուցիչներ, ովքեր իրենց վարքաբանությամբ ստվերում են ուսուցչի կերպարը»․ Արա Պողոսյան
8518:18«Նիկոլ Փաշինյանի համար առավելագույն անհարմարավետությունը քաղաքական բովանդակությունն է»․ Հակոբ Բադալյան
7718:06«Մոռանում եք, որ Արցախը 30 տարի պահպանվել է հենց երկու նախագահների քաղաքականության շնորհիվ»․ Միհրան Մախսուդյան
15117:48«Դուք ստեղծել եք վարքի օրինակներ, որոնց մասին հիշելու եք մինչև խոր ծերություն»․ Սոս Հակոբյան
9017:42«Լավ կլիներ՝ պայմանավորվեին միմյանց հանդեպ չօգտագործել թուրք բառը»․ Թաթուլ Հակոբյան
10317:36«Ստամբուլում ՌԴ-Ուկրաինա բանակցությունների մեկնարկի մասին տեղեկությունները սխալ են»․ ՏԱՍՍ
15217:28Ստամբուլում մեկնարկել է ՌԴ-Ուկրաինա պատվիրակությունների հանդիպումը
13517:22