«Երևի տեղյակ չեք՝ մինչև 2018-ը կյանք է եղել, մայիսի 9-ն էլ կոչվում էր եռատոն»․ Հայկ Մամիջանյան
![]() 277 Հինգշաբթի, 15 մայիսի, 2025 թ., 15:12 Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվեց «Պատիվ ունեմ» խմբակցության Հայրենական պատերազմի 80-ամյակի առիթով հայտարարության նախագիծը։ «Դուք երևի տեղյակ չեք, բայց մինչև 2018 թվականը կյանք է եղել, մայիսի 9-ն էլ կոչվում էր եռատոն։ Դուք էլ մի քիչ փորձեցիք դա տոնել, պարում էիք Շուշիում, հայտարարություններ էիք անում, բայց հետո իսպառ մոռացաք»,- քննարկման ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ արձագանքելով ՔՊ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի դիտարկմանը, թե․ «Ինձ մոտ տպավորություն է, որ ձեր նախագիծը անկախ Հայաստանի և ինքնիշխան պետության հայտարարության հետ որևէ առնչություն չունի, թիրախը հենց սա է»։ «Ինչո՞վ է պայմանավորված ձեր մոլուցքը՝ ջնջելու հայ ժողովրդի հաղթանակները, որովհետև հիմա դուք դրանով եք զբաղվում։ Մեր հասարակությունը գտնվում է այնպիսի իրավիճակում, որ մեզ պետք է հիշել, թե մենք երբ ենք հաղթել»,- հավելեց Մամիջանյանը։
|

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
