«Երեխաներին պետք չէր ներգրավել այս պատմության մեջ, ես ներել եմ նրանց»․ Ռոզա Դավթյան
![]() 220 Այսօր, 00:24 «Ես այսօր դպրոց եկել եմ, ընդունել են շատ լավ։ Դպրոց էին եկել նաև մեր մարզպետարանի աշխատակիցները՝ մարզպետի գլխավորությամբ»,- այս մասին «ՕրագիրՆյուզի»-ի հետ զրույցում նշել է Մերձավանի դպրոցի պատմության ուսուցչուհի Ռոզա Դավթյանը։ Հիշեցնենք՝ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի դպրոցում աշակերտներն ու նրանց ծնողները երկու օր շարունակ բողոքի ակցիա են իրականացնում պատմության ուսուցչուհու դեմ։ Նրանց և դպրոցի անձնակազմի պնդմամբ՝ պատմության ուսուցչուհի Ռոզա Դավթյանը 6 ամիս է, ինչ դասավանդում է դպրոցում, և նա ուսուցչին ոչ հարիր վարք է դրսևորում։ «Երեխային հնարավոր է արագ «թեքել»։ Ես միշտ ասել եմ՝ ես վատ աշակերտներ չունեմ․ միշտ դա է եղել իմ սկզբունքը։ Ես միշտ ներողամիտ եմ եղել երեխաների նկատմամբ։ Երեխաներին պետք չէր ներգրավել։ Այս պատմությունը կազմակերպված էր, բայց չգիտեմ՝ ինչ նպատակով, ամեն դեպքում լավ բան չէր ուսուցչին նսեմացնելն ու վիրավորելը։ Ես փորձում էի ապացուցել արդարությունը»,- նշել է Դավթյանը՝ հավելելով, որ աշակերտները կամովին ներողություն են խնդրել, ինքն էլ ասել է, որ ներել է նրանց։ |
Հայաստանի պատվիրակ Պարգի ելույթը՝ եվրոտեսիլյան բեմում (տեսանյութ)
11101:00«Անուններ կտամ՝ հայտնի «Գոջու» տղաներն են՝ 3 լկտի, անդաստիարակ լակոտ». դաժան ծեծից մահացած Պարգևի մայր (տեսանյութ)
20100:54«Երեխաներին պետք չէր ներգրավել այս պատմության մեջ, ես ներել եմ նրանց»․ Ռոզա Դավթյան (տեսանյութ)
21900:24Մայիսի 16-ին եռակողմ հանդիպումներ կկայանան Թուրքիայում
20600:14Շիրակի նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանը նշանակվել է Վարդան Ղուկասյանի խորհրդական
17600:06«Խորհրդային Ադրբեջանն անկախ Ադրբեջանն է, Խորհրդային Հայաստանը՝ անկախ Հայաստանը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
16100:00«Մենք չենք բարձրացնում այն հարցը, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ ունի ՀՀ-ի նկատմամբ». Նիկոլ Փաշինյանը՝ ադրբեջանցի լրագրողին (տեսանյութ)
116Երեկ, 23:24Ստամբուլում քառակողմ հանդիպման վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չկա
193Երեկ, 23:14