Փաշինյանը նոր «մաքրում» է սկսում. Կառավարության ներսում լարված մթնոլորտ է. «Ժողովուրդ»
![]() 200 Ուրբաթ, 16 մայիսի, 2025 թ., 09:00 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում սպասվում են ոչ միայն իշխանական թիմի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում կադրային վերադասավորումներ, այլեւ կառավարության կազմի փոփոխություններ: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայացրել է որոշում էական թարմացումներ կատարել բոլոր գերատեսչություններում։
Ըստ տեղեկությունների՝ այս «վերահսկողական օպերացիան» ներառում է նաեւ Երեւանի վարչական շրջանները։ Վարչապետը, մեր տեղեկություններով, արդեն հստակ նախազգուշացրել է իր թիմակիցներին խստորեն հետեւել տեղի ընթացակարգերին եւ լինել առավել զգոն։ Իշխանական շրջանակներից հնչող լուրերը վկայում են, որ Փաշինյանը ստացել է ահազանգեր՝ վարչական շրջաններում ձեւավորված լուրջ կոռուպցիոն սխեմաների մասին։ Դրա արդյունքում այնտեղ նույնպես լարվածություն է նկատվում։ Շատերը փորձում են կանխել հնարավոր բացահայտումները՝ արագ կարգի բերելով իրենց հաշվետվությունները։ Թե ուր կհասնի այս լայնածավալ «մաքրող գործողությունը» եւ ովքեր կհայտնվեն դրա թիրախում՝ առայժմ հստակ չէ։ Բայց այն, որ վարչապետը լրջորեն տրամադրված է վերահսկողական լծակները գործի դնելու եւ թիմի ներսում «մաքրում» կատարելու հարցում՝ փաստ է»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
