««Խաղաղության խաչմերուկին» անդրադարձն անկասկած կատարվել է Միջին միջանցքի համատեքստում»․ Հակոբ Բադալյան
![]() 157 Ուրբաթ, 16 մայիսի, 2025 թ., 11:02 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը թելեգրամյան գրառմամբ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի, Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հանդիպմանը․ «Աայս հանդիպման մասին ըստ էության․ Այստեղ կա մի պարբերություն՝ «անդրադարձ է կատարվել ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Անտոնիու Կոշտան և Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ողջունել են նախագիծը և կարևորել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը»: Ինչո՞ւ է «անդրադարձ» կատարվել, եթե այդ «Խաչմերուկ» ծրագիրը Նիկոլ Փաշինյանը շատ շատ վաղուց է ներկայացրել բոլորին էլ, այդ թվում ԵՄ-ին, ֆոն դեր Լայենին ու Անտոնիո Կոշտային: Եթե «անդրադարձ է կատարվում», ապա դա նշանակում է, որ քննարկվում է որևէ առարկայական բան՝ կապված այդ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հետ: Ընդ որում, թերևս սրա մասին վկայում է և այն, որ նախօրեին Բրյուսել է մեկնել ու Եվրահանձնակատար Կալասի հետ հանդիպել Արարատ Միրզոյանը, որը Լյուքսեմբուրգում մասնակցում էր ԵԽ նախարարական կոմիտեի նիստին: Ես այդ առնչությամբ երեկ առավոտյան արտահայտվեցի, որ Միրզոյանի այցն ըստ ամենայնի պայմանավորված է ինչ որ ճշգրտումների անհրաժեշտությամբ և բարձր մակարդակի հանդիպումների նախապատրաստությամբ: Փաստորեն, նախապատրաստվել է հանդիպումը Ալբանիայում՝ Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության գագաթնաժողովի շրջանակում: Վերստին հիշեցնեմ նաև Կալասի Բաքու այցը, Կենտրոնական Ասիայի հետ կապի մասին և Ադրբեջանի դերի մասին նրա հայտարարությունները, և ապրիլի սկզբին ֆոն դեր Լայենի հայտարարությունները Միջին միջանցքով «անխոչընդոտ սահմանների» մասին: «Խաղաղության խաչմերուկին» անդրադարձը կատարվել է անկասկած հենց այդ համատեքստում: Թե որքանով են համադրված Երևանի ու Բրյուսելի պատկերացումներն ու մոտեցումները այդ «անդրադարձի» շրջանակում, եզրակացնելու համար դեռևս չկա բավարար տեղեկատվություն»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
