Շաբաթ, 17 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Կարող է այնպես լինի, որ ՔՊ-ից ավելի շատ մարդ միանա»․ Հովիկ Աղազարյան

«Կարող է այնպես լինի, որ ՔՊ-ից ավելի շատ մարդ միանա»․ Հովիկ Աղազարյան
153
Երեկ, 16:54

Ինչպես հայտնել ենք, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտնեց, որ ՄԱՍԿ վարչությունը ՀՀ Վարչապետին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագծով որպես վարչապետի թեկնածու առաջադրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։
Հովիկ Աղազարյանը «24Նյուզ»-ի հետ զրույցում մանրամասնեց, թե ինչ ընթացք է ունենալու իմպիչմենթի գործընթացը, երբ ընդդիմադիրները տան իրենց համաձայնությունը․ «Հարցը մտնելու է օրակարգ և սահամանադրությամբ նախատեսված կարգով քննարկում է տեղի ունենալու, ապա՝ անվանական քվեարկություն։ Ընդհանուր 54 ձայն է պետք, ՔՊ-ից՝ 18։ Ավելի քան վստահ եմ, որ կարող է լինի այնպիսի քաղքական իրավիճակ, որ 18-ից էլ շատ մարդ լինի։ Կարող է պատահի իմ ակնկալած քաղաքական վիճակը չլինելու համար Նիկոլ Փաշինյանը որոշակի ճշգրտումներ անի իր արտաքին քաղաքականության մեջ և այդ պահը չգա։ Այդ ժամանակ կշահի պետությունը»,- ասաց Աղազարյանը՝ հայտնելով, որ Նիկոլ Փաշինյանը գիտի, թե ինչ ճշգրտումների մասին է խոսքը։

«Կարող է այնպիսի իրավիճակ լինի, որ ՔՊ-ից ավելի շատ մարդ միանա»․ Հովիկ Աղազարյան