Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Պետություն չկա․ կա Բաքվի սատրապություն»․ Հայկ Մարտիրոսյան

«Պետություն չկա․ կա Բաքվի սատրապություն»․ Հայկ Մարտիրոսյան
298
Ուրբաթ, 16 մայիսի, 2025 թ., 17:06

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նստած տեղերը, աթոռակ - բազմոց ընտրությունը, մեջքերի դիրքը, կքվածության աստիճանը, նստելու դիրքը, դեմքերի արտահայտությունները ու ուղեկցող պաշտոնյաների կեցվածքներն անչափ խոսուն են:
Ու թեև տեսանյութում՝ Սադդամի կամ Քադաֆֆիի երկրների ու օրերի հեռուստատեսային լավագույն ավանդույթներով խլացրել են ձայնը, որ խոսքը լսելի չլինի՝ առանց խոսքի առավել քան խոսուն է ամեն բան:
Պետություն չկա:
Կա Բաքվի սատրապություն:
Դեռևս՝ սատրապություն»։

Աղբյուրը`   Հայկ Մարտիրոսյան