«Վերածննդի շանս Նիկոլ Փաշինյանն էլ կարող է ունենալ, եթե հոժարակամ հեռանա»․ Արմինե Օհանյան
![]() 188 Երեկ, 19:42 «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքան գրառումը․ «Դեռ ուսանող տարիներին մեզ սովորեցնում էին, որ պատմությունը սպիրալաձև՝ պարույրի նման ընթացք ունի, վերելքն ու վայրէջքը հաջորդում են իրար։ Կյանքը նույնպես այդպիսին է՝ սև ու սպիտակ շերտերը հերթագայում են միմյանց։ Բայց պարույրաձև ընթացքը հատկապես նկատելի է պատմական մեծ ժամանակի կտրվածքով ու իշխանությունների՝ միմյանց փոխարինելու ավանդույթի մեջ։ 1988-90-ին իշխանությունից հեռացած Կարեն Դեմիրճյանն ընդամենը 6-7 տարի անց որպես փրկիչ հայտնվեց, հանրությունը 1998-99-ին նրա ոտքերի տակ հարյուրավոր գառներ մատաղ արեց, մարդիկ երազում էին, որ խորհրդային երկրի վերջին կուսղեկավարներից մեկը նորից կառավարի երկիրը։ Այնքան էին երազում, որ նրա հեղինակության փշրանքները որդուն էլ բաժին հասան, և նա քիչ էր մնում 2003-ին երկրի նախագահ դառնար։ 1998-ին իշխանությունից հեռացած Լևոն Տեր-Պետրոսյանն էլ ընդամենը 10 տարի անց նախագահի երանելի թեկնածու էր համարվում, նրա շուրջ մեծ թիմ ձևավորվեց։ 2008-ին նրան չհաջողվեց իշխանության գալ, բայց լուրջ ընդդիմադիր ուժի առաջնորդ դարձավ և 2012-ին արդեն խորհրդարանում ու երկրում ծանրակշիռ ներկայություն ուներ, որը մինչ օրս պահպանվում է։ Նույն սկզբունքով 2021-ին նորից ասպարեզ իջավ 2008-ին իշխանությունը հանձնած Ռոբերտ Քոչարյանը, որին ևս հաջողվեց տևական ընդմիջումից հետո վերադառնալ մեծ քաղաքականություն և դառնալ ամենամեծ ընդդիմադիր խմբակցության առաջնորդը։ Իհարկե, քաղաքական ասպարեզից անհետացող քաղաքական դեմքեր և ուժեր էլ են եղել մեզանում, որոնք երկրորդ շանս չեն ստացել, բայց դա հիմնականում իրենց պասիվությամբ է բացատրվում։ Այնպես որ, վերածննդի շանս բոլորն ունեն և կարող է անգամ Նիկոլ Փաշինյանն ունենալ, եթե 2025-2026-ին հոժարակամ հեռանա՝ առանց արյուն թափելու և առանց ցնցումների։ Ընդ որում, որքան հեռացումն անցավ լինի և մարդկանց մոտ՝ հեռացողի նկատմամբ քիչ նեգատիվ կուտակվի, այնքան վերադարձի շանսը մեծանում է: Ի վերջո, աշխարհում քաղաքական ուժերը գալիս են իշխանության, հետո դառնում են ընդդիմություն, ապա նորից են վերադառնում, և դրանից արևը մայր չի մտնում, երկրագնդի ընթացքը չի կանգնում և կյանքն էլ չի վերանում»: Աղբյուրը` Արմինե Օհանյան |
«Մարդը պաշտոն ստանձնելուց առաջ պետք է «պսիխո» հանձնի»․ Միքայել Աջապահյան (տեսանյութ)
6723:36«Ձեզ հիշում են որպես դավաճանների թիմ՝ Նիկոլի գլխավորությամբ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
8623:06«Փաշինյանի այցը Տիրանա կարելի է համարել «հաջողված»»․ Վազգեն Սաղաթելյան
15322:18«Ուկրաինան սպասում է Զելենսկու և Պուտինի շուտափույթ հանդիպմանը»․ Կիսլիցա
9122:14«Ազգային պատվախնդրության ոչ մի նշույլ, միայն կզոցի և ծամածռություն»․ Մարգարիտ Եսայան
14222:06««Փնթի էգը» ձեր շրջապատի լեքսիկոնն է, մեր շրջապատում ուրիշ ձև են ասում»․ Տիգրան Վարդանյան
20721:54«Ռուսաստանում՝ «կուռկուռի ձագ», Ալբանիայում՝ ժպիտը տեղը»․ Արամ Մանուկյան (տեսանյութ)
19321:00Մետաքսե Հակոբյանը՝ Արցախի նախագահի առաջիկա ընտրությունների մասին (տեսանյութ)
20820:18