«Ռուսաստանում՝ «կուռկուռի ձագ», Ալբանիայում՝ ժպիտը տեղը»․ Արամ Մանուկյան
![]() 380 Ուրբաթ, 16 մայիսի, 2025 թ., 21:00 «Որոշ տեղերում, ինչպիսին, օրինակ, Ռուսաստանն է, Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է «կուռկուռի ձագի», «թրջված հավի» նման, իսկ Ալբանիայում հարազատ միջավայրում էր՝ տրամադրությունը, ժպիտը տեղն էին»,- «Նյուզ»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի արտասահմանյան այցերին։ «Ակնհայտ է, սա է իր միջավայրը, և իրեն սնուցող աղբյուրները սա են գովազդում, ոգևորում, ուսին թփթփացնում, դրա համար էլ ինքն այստեղ իրեն շատ լավ է զգում։ Եվ հավանաբար նրանք էլ խոստացել են, որ կմնա իշանության։ Իսկ նրա իշխանության մնալու լավագույն հույսը, տարօրինակ է, բայց Ալիևն ու Էրդողանն են։ Դա բացատրություն ունի․ Էրդողանի և Ալիևի համար Փաշինյանը գտնված կերպար է, գտնված հերոս է, որը քայլ առ քայլ, փոքր, բայց անընդհատ գործողություններով տալիս է Հայաստանը։ Եվ Հայաստանի ապապետականացումը, պետականության կազմալուծումը, կազմաքանդումը այդ երեք միավորների շահերի համընկման կետում են․ Էրդողանի, Ալիևի և Փաշինյանի շահերի համընկնելու կիզակետը հենց այդտեղ է։ Դա ակնհայտ ծրագիր է, և իրենք համատեղ, սիրալիր, առանց կոնֆլիկտների այդ ծրագիրն իրականացնում են»,- ընդգծեց Մանուկյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
