«Ձեզ հիշում են որպես դավաճանների թիմ՝ Նիկոլի գլխավորությամբ»․ Սևակ Հակոբյան
156
Երեկ, 23:06
Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ափսոս չե՞նք, ժողովուրդ ջան, մեր նյարդերը շուտով հավասարվելու են Նիկոլի նյարդերին։ Քանի որ երեկ՝ երեկոյան, և այսօր՝ ամբողջ օրը ևս ինձ բազմաթիվ քաղաքացիներ են դիմել Արսեն Թորոսյանին և որոշ ՔՊ-ական պատգամավորների «Սյունյաց ողջույններ» փոխանցելու խնդրանքով, կատարում եմ իրենց խնդրանքը, կողմնակից եմ, որ իշխանությունները երկնքից իջնեն ու հողի վրա գնահատեն իրենց եղած-չեղածը։ ՔՊ-ական երեսփոխանները շատ հետաքրքիր խոսելու թեմա են բացել։ Պողոսի նախկին հարևան Թունյան Բաբկենը պարապ չի նստել, հաշվել է, որ ընդդիմադիր պատգամավորները 4 տարում ստացել են ընդհանուր 1.5 մլրդ դրամ աշխատավարձ ու հարց է տալիս լրագրողներին՝ հարկատուները մեր ընդդիմությանը ինչի՞ համար են վճարել այդքան գումար: Ի՞նչ օգտակար բաներ են արել: Ասում է՝ մեր աշխատավարձը արդարացված է, ընդդիմությանը՝ ոչ։ Բաբկեն Թունյանը Նիկոլից լավ սովորել է դեմագոգիան, բայց դերասանի վարպետությունը՝ այնքան էլ չէ։ Վստա՞հ եք, որ թեման ձեր շահերից է բխում։ ՔՊ-ական պատգամավորները կրկնակի շատ են ընդդիմությունից, այսինքն՝ ստացել են 3 մլրդ դրամից ավելի աշխատավարձ։ Ո՛չ ընդդիմադիրների, ո՛չ իշխանականների աշխատավարձը ՔՊ-ն իր գրպանից, իր թալանածից, ԱՆԻՖ-ի փողերից չի վճարում, ոչ էլ ասֆալտի ատկատներից, վճարում է ՀՀ հպարտ հարկատուն։ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի գործունեությունը հավանության է արժանացնում 10-11 տոկոս քաղաքացի, ըստ տարբեր հարցումների, այսինքն՝ ժողովրդի ճնշող մեծամասնությունը ընդիմադիր է, խիստ ընդդիմադիր է, ծայրահեղ ընդդիմադիր է։ Բայց մեկ է՝ ընդդիմադիր լինելով՝ մուծում է հարկեր, ու 10 տոկոսանոց աջակցություն ունեցող ՔՊ-ն ուտում է մի 60-70 տոկոս ընդդիմադիրների ու 20-30 տոկոս անտարբերների փողերը։ Մենք՝ ընդդիմադիր հարկատուներս, Բաբկեն Թունյանենց աշխատավարձ ենք տալիս, իրենք հանձնում են Արցախը, մենք աշխատավարձ ենք տալիս, իրենք մեր ժողովրդի զավակներին տանում են սպանվելու, մենք աշխատավարձ եք տալիս, իրենք թանկացնում են հարկերը, որն իր հերթին թանկացնում է սնունդը, տրանսպորտը, գույքահարկը հավաքում են, էլի մեջ-մեջ են անում։ ՀՀ առաջին 200 խոշոր հարկատուներից էն օրը հաշվեցի՝ 24-ի հետ շփվելու առիթ եմ ունեցել վերջին տարիներին ու հայհոյել են իշխանությանը ամենավերջին բառերով։ Իմ շփումների շրջանակը մեծ չէ, բա պատկերացնո՞ւմ եք մյուս 176-ը ինչքան են հայհոյում, իսկ հազար խոշոր հարկատուների՞ց քանի հարյուրն է հայհոյում։ Բայց հայհոյանքով հանդերձ՝ ստիպված վճարում են հարկեր, ՔՊ-ական պատգամավորները ստանում են աշխատավարձ ու ամեն ԱԺ քառօրյայի մի հարկ բարձրացնում են, ավելացնում են, մի տուգանք նշանակում են։ Ու էդ ՔՊ-ական պատգամավորն ասում է՝ մեր աշխատավարձն արդարացված է, ընդդիմությանը՝ ոչ։ Ընդդիմությունից, այո, դժգոհություն կա, բայց վստահեցնում եմ, որ հարկատուն հազար անգամ ավելի բավարարված կզգա, որ իր հարկերից աշխատվարձ ստանա ընդդիմությունը, քան հանձնող, դավաճանող, թրքասեր իշխանությունը։ Հասկանո՞ւմ ես, Բաբկեն, էսօր որ խնդրում էին ձեր թիմին փոխանցել «Սյունյաց ողջույններ», իսկ դուք գիտեք դա ինչ տեսակի հայհոյանք է, այդ մարդիկ հարկատու են, ձեզ աշխատավարձ են վճարում։ Ու հետաքրքիր է՝ եթե ընդդիմադիր հարկատուի հարկերից աշխատավարձ ստանային ընդդիմադիրները, իշխանական հարկատուի հարկերից՝ իշխանականները, ձեր ամսական աշխատավարձը քանի՞ հարյուր դրամ կլիներ։ Փաստացի մենք ձեզ քննադատում ենք, բայց ձեզ աշխատավարձ ենք վճարում, իսկ դուք երկիր եք հանձնում, հարկերը էլի ավելացնում եք, սնունդը թանկանում է ու էդ սաղ մի կողմ դրած, որոշում եք՝ ում աշխատավարձն է արդարացված, ումը՝ ոչ։ Զավեշտ է, չէ՞։ Աշխատավարձ եք ստանում, հարստանում եք, գոնե ձեն մի՛ հանեք, սուս ու փուս փող աշխատեք, էլի, ի՞նչ եք անընդհատ բզբզում, ձեր ջեբի ու բարձի տակի միլիոնները հիշեցնում...
Զավեշտ է, երբ սրանք թաքնվում են թիկնապահների թիկունքում ու խոսում են դուխից, ուժից։ Հակոբ Արշակյանը Լևոն Քոչարյանի վրա իբր գոռում է, բայց կոկորդը չորանում է տեղում, գոռում է՝ դուրս կշպրտեմ նիստերի դահլիճից ու ռիսկ չի անում կես մետր առաջ գնա, կանգնել է ամբիոնի մոտ։ Աղվան Վարդանյանի ասածներին ավելացնելու բան չունեմ, ասում է՝ պատկերացրեք հլը Հակոբ Արշակյանը գնա Լևոն Քոչարյանին դուրս շպրտելու։ Խնդալներդ եկավ չէ՞։ Ձեզ՝ ՔՊ-ականներիդ, այո, չեն հիշում անհատապես, ձեզ հիշում են որպես Նիկոլի ուսապարկ, դուք էլ եք ձեզ էդպես հիշում։ Ձեզ հիշում են թիմով, այն էլ որպես դավաճանների թիմ՝ Նիկոլի գլխավորությամբ»։