ՄԱՍԿ-ը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
![]() 224 Շաբաթ, 17 մայիսի, 2025 թ., 09:00 «Հրապարակ»-ը գրում է. «ՔՊ-ից հեռացած Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը երեկ հրապարակեցին իրենց նորաստեղծ ՄԱՍ կուսակցության վարչության որոշումը, համաձայն որի՝ իրենց վարչապետի թեկնածուն «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն է։ Հիշեցնենք, որ վերջին ամիսներին քննարկվում է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու հարցը: ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն օրեր առաջ հայտնել են իրենց դիրքորոշումը․ «Հայաստան» դաշինքը, ըստ էության, հրաժարվել է մասնակցել, «Պատիվ ունեմ»-ն էլ թեկնածու չունի: Փոխարենը գործին լծվեցին Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը: Քանի որ նախագծում պետք է վարչապետի թեկնածուի անուն նշվի, նրանք մի քանի անձի հետ քննարկել են հարցը, որոնցից մեկն էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն է, սակայն վերջինս մերժել է՝ գործընթացը համարելով անիրատեսական: Մարուքյանից բացի, ՄԱՍԿ-ին իր համաձայնությունն է տվել գյումրեցի, նախկին ՔՊ-ական Արթուր Համբարձումյանը, որը 2016-ին առաջադրվել էր Գյումրու քաղաքապետի թեկնածու՝ ՔՊ-ից, բայց հետո ինչ-ինչ պատճառներով հեռացել էր ՔՊ-ից։ ՄԱՍԿ-ում որոշել են, որ Մարուքյանն առաջիկա օրերին կհանդիպի ԱԺ խմբակցությունների հետ եւ կհամոզի, որ առանց նախապայմանների մտնեն գործընթացի մեջ: Ըստ էության, նախաձեռնությունը սկսելու համար անհրաժեշտ 36 ստորագրությունն արդեն կա։ Երեկ Էդմոն Մարուքյանն ուղիղ եթերում փորձեց հանդիպման վերաբերյալ պայմանավորվել խմբակցությունների ղեկավարների հետ, սակայն Սեյրան Օհանյանը, Մարուքյանի փոխանցմամբ, ասել է՝ հարմար չէ տեղը, հետո կքննարկեն, Հայկ Մամիջանյանը չպատասխանեց զանգերին։ Որոշ տեղեկություններով, Աղազարյանի և Մարուքյանի համագործակցությունը հնարավոր է ձգվի մինչև հաջորդ ընտրություններ»։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
