Շաբաթ, 17 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Գնում են զորակոչի համակարգը փլելու և խիստ վտանգավոր մոդել ներդնելու ճանապարհով»․ Տիգրան Աբրահամյան

«Գնում են զորակոչի համակարգը փլելու և խիստ վտանգավոր մոդել ներդնելու ճանապարհով»․ Տիգրան Աբրահամյան
178
Այսօր, 09:48

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Զինված ուժերի համալրման և մեր ունեցած ներուժի արդյունավետ իրացման տեսանկյունից, ոչ թե բանակից ազատվելը կամ կրճատելը պետք է գումարով դարձնել, այլ հնարավոր է օգտվել նույնիսկ եղած օրենսդրական հնարավորությունից՝ 1-2 փոփոխություններով:
Ատեստացիայի համակարգի խնդիրների և լուծումների մասին շատ եմ խոսել/գրել, նույնիսկ ժամանակին գրությամբ, բազմաթիվ լուծումներով ԳՇ ներկայացրել, սակայն դրանք անհիմն ձևով մերժվել են:
Նույնիսկ իրենց ընդունած ատեստացիայի մասին օրենքով, կարելի է մեկ փոփոխությամբ, զինված ուժերում համալրման էական խնդիր լուծել, բայց չէ, իրենք գնում են զորակոչի համակարգը փլելու և դրա փոխարեն խիստ վտանգավոր մոդել ներդնելու ճանապարհով»: