Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ
![]() 294 Շաբաթ, 17 մայիսի, 2025 թ., 15:12 Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, որը հրապարակվել է Կենսաբազմազանության կոնվենցիայի քարտուղարության պաշտոնական կայքում: Ուղերձում, վարչապետը նշել է. «Հայաստանի Հանրապետության Կառավարության անունից ջերմորեն ողջունում եմ ձեզ 2025 թվականի Կենսաբազմազանության միջազգային օրվա այս հաճելի առիթով։ Կարևոր է խորհրդածել կենսաբազմազանության և բնական միջավայրի առջև ծառացած հրատապ մարտահրավերների մասին, որոնք էկոհամակարգային ծառայությունների մատակարարներ են և կարևորագույն նշանակություն ունեն մարդկության գոյատևման համար։ Այս տարվա «Բնության հետ ներդաշնակություն և կայուն զարգացում» կարգախոսն ընդգծում է կենսաբազմազանության կորստի կասեցման և շրջադարձման մեր համատեղ հանձնառությունը՝ որպես կայուն զարգացման հիմնական նախապայման, և վերականգնելու սերունդների միջև տնտեսական, սոցիալական և բնապահպանական կարիքների արդար հավասարակշռությունը։ Հայաստանը բարձր է գնահատում Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի, դրա արձանագրությունների և Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի կենսական դերը՝ որպես կենսաբազմազանության պահպանման, շրջակա միջավայրի կայուն օգտագործման և օգուտների արդարացի բաշխման մեր գլոբալ ջանքերի անկյունաքարեր՝ բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների, երիտասարդության, կանանց, քաղաքացիական հասարակության և ակադեմիական աշխարհի լիարժեք, ակտիվ և իմաստալից ներգրավվածությամբ։ Որպես 2026 թվականին Երևանում կայանալիք կենսաբազմազանության COP17-ի հյուրընկալող և նախագահող երկիր՝ Հայաստանը հույս ունի նպաստել կոնվենցիաների, դրանց արձանագրությունների և գլոբալ շրջանակի նպատակների առաջխաղացմանը։ Մենք պատրաստ ենք COP17-ի ընթացքում խթանել ներառական և արդյունքի վրա կենտրոնացած բազմակողմանի երկխոսությունը կառավարությունների և ոչ կառավարական շահագրգիռ կողմերի միջև կենսաբազմազանության առջև ծառացած հրատապ մարտահրավերների և արդյունավետ գլոբալ գործողությունների վերաբերյալ։ Մենք վստահ ենք, որ միասին կարող ենք էական ներդրում ունենալ կենսաբազմազանության պաշտպանությանն ուղղված համաշխարհային ջանքերում՝ մեր մոլորակի համար համատեղ պատասխանատվության ոգով»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
