«Եթե հրապարակի ԼՂ շուրջ իր բանակցածը, պարզվելու է՝ «ազգակործան պատուհաս» արտահայտությունը մեղմասացություն էր». Լևոն Զուրաբյան
![]() 397 Շաբաթ, 17 մայիսի, 2025 թ., 19:18 «Երբ 2018-ին եկավ Նիկոլ Փաշինյանը և ուզեց Ղարաբաղյան հարցում ամեն ինչ սկսել իր կետից, նա արեց դիվանագիտության մեջ ամենաչտեսնված հիմար քայլերից մեկը»,- այսօր բանախոսության ժամանակ հայտնեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ մանրամասնելով, որ Նիկոլ Փաշինյանն իր գալուց հետո դիմեց Մինսկի խմբի համանախագահներին՝ խնդրելով մեկնաբանել Պրահյան սկզբունքներում դիտավորյալ անորոշ թողնված դրույթները: «Մինսկի խմբի համանախագահները չունեին մեկնաբանություն, ամբողջ իմաստը հենց այն էր, որ այդ ձևակերպումները պետք է մնային անորոշ: Փաշինյանն այնքան պնդեց, որ փորձառու դիպլոմատները հասկացան՝ գործ ունեն մի մարդու հետ, որի հետ պետք է խոսել ավելի պրիմիտիվ լեզվով․․․ Որոշեցին պրիմիտիվացնել: Այդպես ծնվել է 2019-ի պլանը, որի հարցը հետևյալն էր. բոլոր դիտավորյալ անորոշությունները հանում ենք, 5 շրջանը վերադարձնում ես հիմա, իսկ Քելբաջարը և Լաչինի ոչ միջանցքային մասը վերադարձնում ես այն ժամանակ, երբ փոխընդունելի համաձայնություն ձեռք կբերվի ԼՂ-ի վերջնական կարգավիճակի շուրջ»,- նշեց Զուրաբյանը՝ հավելելով՝ եթե դա իրականացվեր, մեր սերունդները հետագայում կարող էին բանակցել ԼՂ-ի կարգավիճակի շուրջ։ Նա նաև ընդգծեց, որ հասկանալու համար, թե այս օրակարգն ինչու տապալվեց, անհրաժեշտություն է, որ ԼՂ շուրջ բանակցած պլաններն ու հայկական դիվանագիտության պատասխանները հրապարակվեն Նիկոլ Փաշինյանի կողմից: «Գիտե՞ք, թե ինչու չի հրապարակում․․․ Եթե ինքը դա հրապարակի, պարզվելու է, որ «ազգակործան պատուհաս» արտահայտությունը մեղմասացություն էր: Պարզվելու է, որ այդ պահին գործ ենք ունեցել երկրի ղեկին կանգնած մի անմեղսունակ էակի հետ, որը, առանց հասկանալու, թե ինչ է կատարվում, ինչ են նշանակում այդ փաստաթղթերի ձևակերպումները և թե դա մեզ ուր է տանելու, այդ ամեն ինչը մերժել է և թաքցրել է մեր ժողովրդից, որ այդպիսի փաստաթուղթ կա»,- հավելեց Զուրաբյանը: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
