«Մակրոնը գուցե վարչապետի հետ գրկախառնվի, բայց դրանով ամեն ինչ ավարտվում է»․ Ռոբերտ Քոչարյան
![]() 239 Երկուշաբթի, 19 մայիսի, 2025 թ., 10:48 «Մտածել, թե եվրոպացիները ՀՀ-ում կարող են անվտանգային որևէ հարց լուծել, միամտություն է»,- հարցազրույցի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով անվտանգային հարցերին․ «Մակրոնն ինչ- որ մի սիրուն հայտարարություն կանի, կուրախանան, միգուցե ՀՀ վարչապետի հետ մի հատ կգրկախառնվի, ինքը սիրում է գրկախառնվել, և դրանով ամեն ինչ ավարտվելու է։ Երեք պետություն կա, որոնք այս տարածաշրջանում կարող են դերակատար լինել՝ Ռուսաստան, Իրան և Թուրքիա»,- ասաց Քոչարյանը՝ հարց ուղղելով․ «Ո՞ր երկիրն է մեզ համար ավելի հոգեհարազատ, ո՞ր երկրի հետ են մեր տնտեսական կապերն ավելի ուժեղ։ Ո՞ր պետությունն է մշակութային առումով մեզ ավելի մոտ․․․դա Ռուսաստանն է»,- նշեց Քոչարյանը՝ հավելելով, որ պետք է կարգավորել ռազմավարական դաշնակցային հարաբերությունները։ «Եվրոպայի վերաբերյալ այս վերջին քննարկումներն ուղղակի անիմաստ են։ Հա, սիրուն թեմա է, բայց այդ թեմային հենց եվրոպացիք չեն արձագանքում։ Այսօրվա վիճակում կա մի նպատակ՝ Ռուսաստանին վատություն անել Ուկրաինայի միջոցով, Հայաստանի միջոցով կամ գտնել այլ երկիր և նրա միջոցով փորձել վատություն անել։ Սա ռազմավարություն չէ, սա ուրիշի ձեռքում գործիք հանդիսանալ է։ Սա՞ ենք ուզում։ Կարո՞ղ եք ասել՝ այսօր Հայաստանն արտաքին մասով ինչ քաղաքականություն է վարում, փորձում եմ հասկանալ ու չեմ հասկանում։ Սա քաղաքականություն չէ, խայտառակություն է, որը ծանր հետևանքների է բերում։ Ի միջի այլոց, սրա պատճառով է, որ մենք այն աջակցությունը, որ սպասում էինք, չստացանք այդ անիմաստ խաղերի պատճառով»,- ասաց Քոչարյանը։ |

«Դուք իմ մանկությունն եք վիրավորել. Գյումրիի հետ զգույշ եղեք». Լևոն Հարությունյան (տեսանյութ)
9017:00
«Աշխարհը ներքաշվում է սպառազինությունների խելահեղ մրցավազքի մեջ»․ Լուկաշենկո
8516:52
«Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին»․ Արարատ Միրզոյան
12216:00
«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
11015:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
9814:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
10414:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
21814:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
24214:12
