«2018-ի ապրիլին զանգել եմ երրորդ նախագահին, ասաց՝ ամեն ինչ կոնտրոլի տակ է»․ Ռոբերտ Քոչարյան
![]() 227 Այսօր, 13:24 «2018-ի իշխանափոխությունը շատ ծանր հետևանքների բերեց, համոզված եմ և՛ ՀՀԿ-ի համար, և՛ երրորդ նախագահի։ Ես մեկ վայրկյան կասկած չունեմ, որ շատ ծանր են տանում այն, ինչ եղավ»,- հարցազրուցի ժամանակ ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ նրանք պետք է ունենան բացատրություն, թե ինչո՞ւ այդպես եղավ․ «Ես ունեմ իմ պատկերացումը, թե ինչ կատարվեց այդ օրերին, որը չի համընկնում ՀՀԿ-ի հետ։ Համոզված եմ, որ ամեն մեկը սրտի խորքում մտածում է՝ եթե իմանայի վերջն այսպես է լինելու, այն ժամանակ մեզ ուրիշ ձևի կդրսևորեինք»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ հեղափոխության վտանգի պարագայում եղել է իշխանության փոխանցում, ապա խոսեց պատճառների մասին։ Նա նշեց, որ երկրի ներսում մինչ այդ հանրային հսկայական լարվածություն է ձևավորված եղել․ «Չէին զեկուցո՞ւմ, որ կա լարվածություն։ Ո՞նց եղավ, որ չգնահատեցին իրական լարվածության աստիճանը։ Հնարավո՞ր էր խուսափել, համոզված եմ՝ հնարավոր էր։ Ասում են՝ հո չէինք կրակելու, իսկ ինչո՞ւ էին հանգուցալուծումը տեսնում կրակելու մեջ։ Պետք էր իրենց շրջանակից ընտրել պինդ բնավորություն ունեցող մի մարդու՝ փորձելով հանգստացնել իրավիճակը։ Համոզված եմ, որ եթե հենց սկզբից ընտրվեր Կարեն Կարապետյանը, այդ վիճակը չէր լինի։ Ասում են՝ նա հրաժարվել է, լավ, էլ մարդ չկա՞ր»,- ասաց Քոչարյանը։ Պատասխանելով հարցին, թե ՀՀԿ-ականները մեղադրում են Քոչարյանին, որ նա այդ օրերին իրենց թիկունք չի կանգնել, հակառակը՝ թիկունքից ինչ-որ գործողություններ են եղել, Քոչարյանը պատասխանեց․ «2018թ․ ապրիլին ես զանգել եմ երրորդ նախագահին, հարցրել՝ ինչպե՞ս ես գնահատում իրավիճակը, որովհետև սա ձնագնդի պես աճում է, խնդիր է դառնալու, կոնտրոլը կորցնելու եք։ Ինքը շատ հանգիստ ասաց, որ խնդիր չկա, ամեն ինչ կոնտրոլի տակ է։ Ինձ դա զարմացրեց, մի քանի անգամ կրկնեցի՝ վստա՞հ ես։ Մի քանի օր հետո հրաժարական տվեց։ Այդ դեպքում ի՞նչ պետք է անելի։ Ենթադրում եմ, որ իրավիճակի սխալ գնահատում է եղել»,- ասաց երկրորդ նախագահը։ |
«Ռոբերտ Քոչարյանն անգերազանցելի մենեջեր է՝ պետությունը կախման մեջ դնելու հարցում»․ Դանիել Իոաննիսյան
6116:42«Էս անգամ չզղջաց, հաթաթա տվեց»․ Սուրեն Սահակյան (տեսանյութ)
7016:30Իսրայելը Գազայի բնակիչներին զգուշացրել է «աննախադեպ հարվածի» մասին
9616:22«Իրական պատերազմ են հայտարարել հայ ժողովրդին»․ Մարգարիտ Եսայան
8416:12«Երբ 100 հազար մարդ էր հավաքվել հրապարակում, ինչո՞ւ անվստահության գործընթաց չսկսեցիք»․ Ոսկան Սարգսյան
8616:00«Վերահսկողություն ենք հաստատելու ողջ Գազայի հատվածի նկատմամբ»․ Նեթանյահու
15215:21Սթարմերը Պուտին-Թրամփ զրույցից առաջ Ուկրաինայի հարցը քննարկել է արևմտյան առաջնորդների հետ
12715:10«Լևոն Զուրաբյանը մատուցել է խեղաթյուրված տեղեկատվություն»․ Սամվել Բաբայանի գրասենյակ
15614:48