«Տղամարդու խոսք եք տվել, որ առանց նախապայմանների կստորագրեք»․ Էդմոն Մարուքյան
![]() 379 Երեքշաբթի, 20 մայիսի, 2025 թ., 18:54 «Տղամարդու խոսք եք տվել, որ ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ կստորագրեք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը և ուղիղ եթերով հայտնել է․ «Քիչ առաջ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բնակչության պետական ռեգիստրից ստացել ենք վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և ՀՀ-ում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք, ինչը շատ կարևոր է, քանի որ Սահմանադրության և ԱԺ կանոնակարգ օրենքի պարտադիր պայման է, որ վարչապետի թեկնածուն պետք է ունենա այսպիսի տեղեկանք։ Վարչապետին անվստահություն հայտնելու համար անհրաժեշտ փաթեթն արդեն պատրաստ է»։ ««Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել էր, որ եթե որևէ պատգամավոր սկսի վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, իրենք առանց նախապայմանների կտան իրենց 6 ստորագրությունը։ Իսկ «Հայաստան» դաշինքը հայտարարել էր, որ եթե լինի 2 ստորագրություն, իրենք կտան ևս 28 ստորագրություն։ Այս պահին 2 ստորագրություն դրված է ձևաթղթի տակ։ Տղամարդու խոսք են տվել, հետևաբար մենք շարունակում ենք սպասել, որ նրանք իրենց ստորագրությունները կդնեն ձևաթղթի տակ»,- ընդգծել է Մարուքյանը։ Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
