ՔՊ ֆրակցիան Քոչարյանին ու նրա ընտանիքին «սատկացնելու» հրահանգ է ստացել․ «Հրապարակ»
![]() 260 Հինգշաբթի, 22 մայիսի, 2025 թ., 08:54 «Հրապարակ»-ը գրում է․ «Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից հետո ՔՊ ֆրակցիան «հարձակման անցնելու», Քոչարյանին ու նրա ընտանիքին «սատկացնելու» հրահանգ է ստացել։ Վերջին օրերին մեծից փոքր՝ ժամը մեկ լայվ են մտնում, ստատուսներ գրում, հարցազրույցներ տալիս Քոչարյանի մասին, կրկնում անցած 7 տարիներին շրջանառված, հետո հերքված լեգենդները։ Իշխանական կայքերն ուղղակի վերածվել են ՀՀ երկրորդ նախագահի ոչ պաշտոնական լրատվամիջոցների՝ ամեն երկրորդ նյութը նրա մասին է, էջերը ողողված են երկրորդ նախագահի եւ նրա ընտանիքի լուսանկարներով։ Բնականաբար՝ բոլորը նեգատիվ տոնայնության մեջ: ՔՊ-ում չեն կարծում, որ «սեւ փիառն էլ է փիառ», եւ կարող է այս արշավի արդյունքում Քոչարյանի ռեյտինգն ավելի բարձրանալ: Նրանք աշխատում են իրենց կայուն ընտրազանգվածի վրա, որը նախկինների նկատմամբ անհաղթահարելի ատելությամբ է համակված եւ վրեժի ծարավ ունի: Ու որքան էլ հիասթափվի այս իշխանության քաղաքականությունից, ընտրության պարագայում նորից ընտրելու է Նիկոլ Փաշինյանին, այլ ոչ թե Ռոբերտ Քոչարյանին։ Ի դեպ, ՔՊ-ում ոմանք կարծում են, որ Փաշինյանի կնոջ գռեհիկ բառապաշարն էլ է դրան միտված՝ վերականգնել իշխանության կայուն էլեկտորատը, որը հիմնականում կազմված է ոչ գրագետ, հայհոյանք սիրող զանգվածից։ Նշենք, որ ՔՊ-ում որոշում ունեն՝ հակաքոչարյանական քարոզչության դոզան ավելի մեծացնել եւ առաջիկա ԱԺ նիստերը վերածել «բոյի բեզ պրավիլ» տեսարանների՝ Քոչարյանի թիմակիցների, հատկապես՝ որդու դեմ»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
