Մատվիենկոյի այցին հիմնավոր են պատրաստվում․ «Հրապարակ»
![]() 196 Հինգշաբթի, 22 մայիսի, 2025 թ., 09:00 «Հրապարակ»-ը գրում է․ «Հունիսի 5-ին Հայաստան կայցելի ՌԴ խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Ուշագրավ է, որ նախատեսվող միջոցառումների կազմակերպման գործը հյուրընկալվող կողմն է իր վրա վերցրել։ Չնայած ռուս բարձրաստիճան պաշտոնյան երկօրյա այցով է լինելու Հայաստանում, սակայն այցը բավականին հագեցած գրաֆիկով է անցնելու: Մենք տեղեկացանք, որ Հայաստանում ռուսական մի շարք կազմակերպությունների ՌԴ-ից շրջաբերական է իջեցվել, յուրաքանչյուրը մի միջոցառում կազմակերպելու հանձնառություն է ստանձնել։ Դիցուք, կլոր-սեղան քննարկումներ կլինեն՝ «Ռուս-հայկական հումանիտար համագործակցության զարգացման ուղղություններ, ռեսուրսներ», «ՌԴ-Հայաստանի մարզերի միջև առևտրատնտեսական համագործակցության աճի տեմպերը» թեմաներով: Կկայանան ռուս-հայկական գործարար խորհրդի ֆորումի լիագումար նիստ և նմանատիպ այլ քննարկումներ։ Ինչպես նաև Կապանում է միջոցառում սպասվում՝ Ռուսաստան-Հայաստան քույր քաղաքների միջև երկխոսության զարգացման թեմայով։ Հասկանալի է, թե ինչու է ընտրվել Կապանը, շուրջ երեք տարի է՝ ՌԴ-ն շահագրգռված է Կապանում հյուպատոսություն բացելու հարցում, սակայն մեր իշխանություններն ինչ-ինչ պատճառաբանություններով տորպեդահարում են այդ գործընթացը: Ամիսներ առաջ ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտարարեց, թե Մոսկվան ակնկալում է, որ մինչև մայիս հստակություն կլինի Հայաստանում հյուպատոսություն բացելու հարցում, սակայն մայիսի վերջին ենք մոտենում՝ դեռ չկա։ Երեկ Հայաստանում գտնվող Սերգեյ Լավրովն էլ անդրադարձավ թեմային, ասաց, որ հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքներն են ընթանում, մինչդեռ մեր աղբյուրներն ասացին, որ առանձնապես աշխատանքներ չեն տարվում»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
