75 մլն արժողությամբ բնակարան՝ Ծաղկաձորում. Արսեն Թորոսյանը գնել է 2-րդ բնակարանը. «Ժողովուրդ»
![]() 277 Հինգշաբթի, 22 մայիսի, 2025 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի ամբիոնից հայհոյանքներ շաղ տվող և Քովիդի ժամանակ չարաշահումների գործով անցնող, անպատիժ մնացած Արսեն Թորոսյանը այն ՔՊ-ականներից է, ով չի սպասել ժամկետը լրանալուն (մայիսի 31-ին), և մայիսի 7-ին ներկայացրել է տարեկան հայտարարագիրը։ Բայց սա դեռ ամենը չէ, Արսեն Թորոսյանը շահագործում է սեփականության իրավունքով իրեն չպատկանող Tesla մակնիշի էլեկտրոմոբիլ, որի շուկայական արժեքը տատանվում է 15-22 մլն դրամ եւ ավելիի միջակայքում։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են գրեթե 900 հազար դրամ, 450 եվրո, 46 դոլար։ Կանխիկ դրամական միջոցները տարեվերջին՝ տարեսկզբի համեմատ, ավելացել է 2 մլն դրամով՝ դառնալով 3 մլն դրամ։ Պատգամավորի տարեկան եկամուտները կազմել են 13 մլն 491 հազար դրամ, որից 10 մլն 20 հազարն աշխատանքի վարձատրություն է Ազգային ժողովից, 392 հազարը՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, 2 մլն 63 հազարը՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից եկամտահարկի վերադարձ է, իսկ 1 մլն 15 հազարը «Ամերիաբանկից» «այլ եկամուտ» է։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 15 մլն 470 հազար դրամ, որը նոր կառուցվող բնակարանի հիփոթեքի մայր գումարն է։ Մինչ պատգամավոր դառնալը Թորոսյանն ուներ 1 անհատական բնակելի տուն, 2 տրանսպորտային միջոց։ 2018 թվականի պաշտոնը ստանձնելու ժամանակ ունեցել է 21 հազար դոլար, 15 հազար եվրո, 1 մլն 700 հազար դրամ, իսկ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 7 մլն 418 հազար դրամ։ Այսպիսով՝ հեղափոխական իշխանությունները, կոռուպցիան մերժելով, թաղվել են հարստության, հաջողության եւ ունեցվածքի մեջ»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
