«Ութ հայկական գյուղերի հանձնման գործընթաց է նախաձեռնել գործող ռեժիմը». «ՀայաՔվե»
![]() 550 Հինգշաբթի, 22 մայիսի, 2025 թ., 11:24 «ՀայաՔվե»-ի թելեգրամյան գրառումը. «Ութ հայկական գյուղերի հանձնման գործընթացով, որը նախաձեռնել է գործող քաղաքական ռեժիմը, նպատակ է դրվել Հայաստանը դնելու էլ ավելի ծանր տրանսպորտային շրջափակման մեջ։ •Գաղտնիք չէ՝ Տիգրանաշենը գերկարևոր է, քանի որ այդտեղով է անցնում մեր հիմնական ճանապարհը դեպի հարավ, իսկ Վրաստանին կապող մեր ճանապարհն անցնում է Տավուշով։ Այսինքն՝ այս երկու ճանապարհները կհայտնվեն արգելափակման վտանգի առաջ։ Վրաստանին կապող երկաթգիծը ևս անցնում է հանձնվելիք գյուղերի մոտակայքով, ադրբեջանցիները հայտնվելու են երկաթգծին շատ մոտ, և եթե նույնիսկ շրջանցիկ ճանապարհ կառուցենք, ինչպես հիմա փորձում են մեզ մատուցել, այն հայտնվելու է թշնամու կրակային վերահսկողության ներքո։ Տեղի է ունենում Հայաստանի մասնատման, քայքայման և ոչնչացման գործընթաց, սա նոր կապիտուլյացիա է։ Այն արվում է միակողմանիորեն, և այստեղ ներկայացված օրակարգում միայն Ադրբեջանի և Թուրքիայի շահերն են։ Ցավոք սրտի, գործող իշխանությունն այն իրականացնում է ոչ թե ճնշման տակ, այլ մեծագույն հաճույքով։ Նրանք հենց այդ նպատակով էլ բերվել են իշխանության՝ հողերը հանձնելու, երկիրը քանդելու և քայքայելու, և այդ գործը լավ են անում»: Աղբյուրը` ՀայաՔվե |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
