Նորք Մարաշ ԲԿ-ն քաղաքացու մահվանից 26 օր անց է միայն «ցավակցություն» հայտնում
![]() 7860 Ուրբաթ, 23 մայիսի, 2025 թ., 11:54 Երեկ ՄԱՄՈՒԼ․am-ն անդրադարձել էր ողբերգական միջադեպի, երբ, համաձայն Դատախազությանն ուղղված հաղորդման, «Նորք Մարաշ ԲԿ-ում բուժանձնակազմի՝ կյանքի համար վտանգավոր գործողությունների, իսկ ծայրահեղ ծանր վիճակում՝ անգործության հետևանքով, վիրահատությունից օրեր անց, արագ ապաքինվող քաղաքացի է մահացել»։ Ընդ որում, հաղորդման մեջ մանրամասն նկարագրված են միջադեպի մասնակից բժիշկներ՝ Գագիկ Հեբոյանի, Քրիստինե Պողոսյանի, Հովհաննես Ավդալյանի, Գագիկ Հապետյանի, Էդուարդ Պետրոսյանի, Արա Անանյանի գործողությունները։ Որքան էլ որ տարօրինակ է, բայց նաև սպասելի, մահացած քաղաքացու ընտանիքի անդամները հայտնեցին, որ բժիշկներից որևէ մեկը մահացած քաղաքացու ընտանիքից կամ հարազատներից որևէ անդամի հետ կապ չի՛ հաստատել, չի՛ ցավակցել։ Պաշտոնական ցավակցություն չի հայտնել նաև Նորք Մարաշ ԲԿ-ն (խմբագրությունն ուսումնասիրել է ԲԿ-ի պաշտոնական կայքը, սոցցանցերի էջերը)։ Փաստացի, եթե չլիներ խմբագրության անդրադարձը ողբերգական այս միջադեպին, Նորք Մարաշ ԲԿ-ն «ցավակցական» որևէ խոսք մահացած քաղաքացու հարազատներին չէր էլ գրի։ Ավելին։ Մահացած քաղաքացու ընտանիքից տեղեկացանք, որ նամակ է ուղարկվել Նորք Մարաշ ԲԿ-ին, որտեղ կոնկրետ պահանջ է ներկայացվել հանդես գալ հրապարակային հայտարարությամբ, սակայն, որևէ արձագանք ԲԿ տնօրինության կողմից չի հետևել, անգամ ցավակցություն չի հայտնվել ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր։
Հարգելի՛ ընթերցող, Տեղեկացնում ենք, որ ողբերգական այս միջադեպի մասին նյութի հրապարակումից հետո, խմբագրությունը ստացել է բազմաթիվ զանգեր, նամակներ՝ Նորք Մարաշ ԲԿ-ի, վերոնշյալ բժիշկների, բուժանձնակազմի և վարչական աշխատակիցների գործողությունների, կամ անգործության հետևանքով տեղի ունեցած ողբերգական նմանատիպ դեպքերի մասին։ Քաղաքացիները խմբագրություն են ուղարկել են նաև նյութում նշված բժիշկների և ԲԿ-ի վարչական մի շարք աշխատակիցների գործողությունները պատկերող տեսա և ձայնագրված նյութեր, որոնցում արձանագրված են վերջինների ոչ մասնագիտական վարքագծային պահվածքի դրվագներ։ Խմբագրությունը սկսել է լրագրողական հետաքննություն՝ Նորք Մարաշ ԲԿ-ի և բուժանձնակազմի գործողությունների վերաբերյալ (ինչպես նաև այլ աշխատակիցների), և սումնասիրություններից հետո հանդես կգա հրապարակումներով։
Իսկ արդեն հրապարակված միջադեպի մասով, խմբագրությունը հարցումներ է ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազություն, Քննչական կոմիտե ու գործի ընթացքի մասին կլինեն նոր հրապարակումներ։ |

Աղի չարաշահումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ առողջության համար
284Երեկ, 09:00
«Առողջական խնդիր ունեցող մարդու մահճակալի կողքին հարազատի կարգավիճակով նստած է պետությունը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
47502.04.2026, 13:00
Իսրայելը հրթիռակոծել է իրանական դեղագործական ընկերությունը, որն իր տեսակով երկրորդն էր աշխարհում
52931.03.2026, 22:30
Բժիշկները հիվանդի աչքից հեռացրել են 20 սանտիմետրանոց որդ
125730.03.2026, 18:46
«Շրջանառվում է նախագիծ, ըստ որի՝ 30 գյուղական ամբուլատորիաներից պետք է մնա 9-ը»․ Անուշ Պողոսյան
79027.03.2026, 14:18
«Հայաստանում գործում է դեղերի թանկացման մաֆիա»․ Հրայր Կամենդատյան
79225.03.2026, 14:18
«Երկրի ղեկավարության համար ապահովագրական համակարգի ներդրումը մարդկանց «բերանը փակելու» միջոց է»․ Գևորգ Գրիգորյան (տեսանյութ)
81525.03.2026, 09:36
«Պոլիկլինիկաներում որոշ նեղ մասնագետների կաբինետները գլորվում են դեպի փակում». Գևորգ Գրիգորյան
93924.03.2026, 11:12

