Ինչ է ասել Լավրովը Սլավոնականում․ «Հրապարակ»
![]() 237 Ուրբաթ, 23 մայիսի, 2025 թ., 09:00 «Հրապարակ»-ը գրում է․ «Սերգեյ Լավրովը, Հայաստան կատարած այցի ընթացքում հյուրընկալվելով Սլավոնական համալսարանում, բավականին բաց զրույց է վարել հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Ներկաներից մեկը պատմեց, որ բոլոր հարցերին ի պատասխան՝ Լավրովը կրկնել է այն միտքը, թե թյուր է հայաստանյան տպավորությունը, որ ռուսներն են Ղարաբաղը հանձնել։ Ասել է, որ իրենց համար էլ է «անսպասելի» եղել, երբ Փաշինյանը 2022-ին Պրահայում հայտարարել է, որ Ղարաբաղի հարցի լուծումը տեսնում է Ալմա-Աթայի հռչակագրով, ըստ որի՝ 1991-ից ԼՂՀ-ն Ադրբեջանի մաս է կազմում։ Ասել է, որ 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունը Պուտինն անձամբ է խմբագրել եւ ԼՂ-ի պատկանելության հարցը դիտավորյալ դուրս է թողել՝ ջենթլմենական համաձայնություն է կայացվել, որ ԼՂՀ կարգավիճակը կողմերի միջեւ հետագա քննարկման առարկա կդառնա։ Լավրովը նաև հերքել է ՀՀ իշխանությունների այն հայտարարությունները, թե 2022 թ․ ջերմուկյան դեպքերի ժամանակ ՀԱՊԿ-ը չի գործել, ասել է, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու կոնկրետ առաջարկ է արել, սակայն ՀՀ իշխանությունը մերժել է, եւ մի քանի ամիս անց ԵՄ դիտորդների են հրավիրել Հայաստան։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
