«Աննա՛, էն «կրթյալների» բառարանդ բացի ու սրանց մի երկու քաղցր խոսք ասա»․ Հռիփսիմե Առաքելյան
![]() 321 Շաբաթ, 24 մայիսի, 2025 թ., 00:18 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգում ԶԼՄ-ների գծով պատասխանատու Հռիփսիմե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Աննա՛, ես հասկացա, որ միակ մարդը մեր երկրում, որ կրթող է և չկրթվողների պորտը մի այլ կարգի տեղը դնող է, ԴՈՒ ես, որոշեցի դիմեմ քեզ: Հասկացա, որ իրական կրթող մեր երկրում մենակ դու ես մնացել, քանի որ կրթական, գիտական և ակադեմիական շրջանականերից ոչ ոք քեզ բան չի ասում (սաստում) այդ «սուրբ» գործով զբաղվելու համար, ինձ մնում էր համակերպվել այդ դառը իրականության հետ, որ Հայաստանի կոնստանտ ԿԻՐԹԸ դու ես: Հիմա տես, էս երկուսը հայտարարել են, որ Հայաստանը «արևմտյան ադրբեջան» է ու 300 հազար ադրբեջանցի պիտի գա իրենց պատմական հայրենիքում ապրի: Էս երկուսից էն չալմայավորը ավելի հեռուն է գնացել, ասում է՝ հայը որն ա, քրիստոնյան որն ա, դրանք սաղին խաբել են, իբր առաջին քրիստոնյա ժողովուրդն են, պետությունն են, Սուրբ Էջմիածինն էլ քրիստոնեական բնօրրան չի, ասում ա սաղ սուտ ա՝ Էջմիածինն էլ ա ադրբեջան: Հիմա քեզ խնդրանք ունեմ. ես հասկանում եմ, որ դու սենց մանր-մունր դեմքերով չես զբաղվում, բայց քեզ ստիպի, կենտրոնացի, էն «կրթյալների» բառարանդ բացի ու սրանց մի երկու քաղցր խոսք ասա: Հիմա էս փաշազադեն՝ ոջիլ, տգետ, տխմար, գեղցի, թե՞ էշ ա: Խնդրում եմ մի հատ քո կիրթ, առանց ակցենտ, քաղաքաբնակին բնորոշ բառապաշարովդ սրանց տեղը ցույց տուր, դե դավայ, քեզ տեսնեմ»։ Աղբյուրը` Հռիփսիմե Առաքելյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
12403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
192Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
253Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
311Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
241Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
184Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
320Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
363Երեկ, 16:09
